Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 
  • Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

    Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

    21.03.2013| 12:08
    Մարտի 21-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
  • ԿԺԴՀ-ում օդային տագնապ է

    ԿԺԴՀ-ում օդային տագնապ է

    21.03.2013| 12:06
    Այսօր օդային տագնապ է հայտարարվել Փհենյանում և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության մի շարք քաղաքներում։ Այստեղ իրականացվում են խոշորամասշտաբ ռամական զորավարժություններ։ Տագնապի ազդանշանը հնչել է տեղի ժամանակով 09.32-ին։ Զինված ստորաբաժանումներին հրաման է իջեցվել բարձրացնել պատրաստականության մակարդակը։
  • Վենեսուելան սահմանափակում է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

    Վենեսուելան սահմանափակում է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

    21.03.2013| 12:05
    Վենեսուելան ժամանակավորապես դադարեցրել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման փորձերը։ Պատճառը Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի ներքին գործերին միջամտելն է։ Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը։
  • Մալին ամբողջությամբ կվերահսկի իրավիճակը երկրում

    Մալին ամբողջությամբ կվերահսկի իրավիճակը երկրում

    21.03.2013| 12:04
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Մալիի կառավարության վերահսկողությունն ամբողջ երկրի վրա կվերականգնվի առաջիկա օրերին։ Օլանդի խոսքով՝ հունվարին մեկնարկած ֆրանսիական ինտերվենցիան Մալիում հանգեցրել է շատ կարևոր արդյունքների. իրենց հաջողվել է վերականգնել վերահսկողությունը հիմնական քաղաքների նկատմամբ և կանխել իսլամիստ գրոհայինների առաջընթացը դեպի հարավ։
  • Օբաման և Նեթանյահուն Իրանի հարցի շուրջ համակարծիք են

    Օբաման և Նեթանյահուն Իրանի հարցի շուրջ համակարծիք են

    21.03.2013| 12:01
    Նախագահի պաշտոնում Իսրայել կատարած առաջին այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել են, որ կողմնակից են միասնական խիստ դիրքորոշման Իրանի կողմից միջուկային սպառնալիքի դեմ։ Ելույթ ունենալով Երուսաղեմում՝ երկու առաջնորդներն էլ ընդգծել են, որ Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք։
  • Վերջնարդյունքն անհայտ է

    Վերջնարդյունքն անհայտ է

    20.03.2013| 21:54
    Մամուլում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, թե Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև բանակցություններ են ընթացել՝ Երևանի ավագանու ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու նպատակով:
  • Դեռ վաղ է խոսել

    Դեռ վաղ է խոսել

    20.03.2013| 21:14
    ՀՀՇ-ից տարիներ առաջ հեռացած Արարատ Զուրաբյանն ու իր թիմի անդամներն այս ընթացքում քաղաքական կոնսուլտացիաներ և քննարկումներ են անցկացրել ընդդիմադիր տարբեր ուժերի հետ՝ Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու նպատակով: Սակայն, ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարեն Կարապետյանը, վերջնական ոչ մի որոշում չեն կայացրել:
  • Գարնանային գիշերահավասար. սկսվում է աստղագիտական գարունը

    Գարնանային գիշերահավասար. սկսվում է աստղագիտական գարունը

    20.03.2013| 18:19
    Այսօր` մարտի 20-ին, Գրինվիչի ժամանակով 11:02, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցավ հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը գտնվում էր Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով տևում է մոտ 33 ժամ: Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են:
  • Սուրեն Զոլյանն ընդգրկվել է «Ժառանգության» համամասնական ցուցակում

    Սուրեն Զոլյանն ընդգրկվել է «Ժառանգության» համամասնական ցուցակում

    20.03.2013| 16:57
    «Ժառանգություն» կուսակցությունը վաղը կհրապարակի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության համամասնական ցուցակը: Այդ առնչությամբ Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մասնակցելու է ընտրություններին:
  • «Նախագահն այսօր հայտնվել է ցուգցվանգային վիճակում»

    «Նախագահն այսօր հայտնվել է ցուգցվանգային վիճակում»

    20.03.2013| 16:53
    Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն ԶՈԼՅԱՆՆ այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ իշխանությունը պետք է հիմնված լինի վստահության և հարգանքի վրա, իսկ եթե այդպես չէ, ուրեմն դա կամ «բանդիտական», կամ էլ «օկուպացիոն» իշխանություն է: «Մենք այսօր իշխանություն չունենք: Իշխանություն չունենալով՝ խախտվում է նաև պետության գոյատևումը, քանի որ պետությունը չի կարող գոյատևել օկուպացիոն ռեժիմով»,-ասաց նա: