Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 
  • «Պիոներական ճամբա՞ր է, ի՞նչ է, ես բոշայություն եմ համարում քաղաքի կենտրոնում վրան դնելը»

    «Պիոներական ճամբա՞ր է, ի՞նչ է, ես բոշայություն եմ համարում քաղաքի կենտրոնում վրան դնելը»

    15.03.2013| 16:52
    «Ինձ համար վիրավորական ա, որ 5000 տարվա պառավ ժողովուրդ, էդքան արհավիրքներ տեսած, էսօր սենց թամաշա ա սարքում, մայմունությունով ա զբաղված ։ Երկրի ճակատագիրը թամաշայի չի կարելի վերածել...Կողքից չե՞ք նայում էդ ամեն ինչին, ինձ համար ահավոր վիրավորական ա»,-անդրադառնալով Ազատության հրապարակում վրան տեղադրելու խնդրին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն ԻԳԻԹՅԱՆԸ:
  • Դարձյալ «Մարտի 1-ի» հանձնաժողով

    Դարձյալ «Մարտի 1-ի» հանձնաժողով

    15.03.2013| 16:23
    Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովը միաձայն որոշել է, որ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը պետք է ընդգրկվի քառօրյա նիստերի օրակարգ:
  • Մարտի 15-ը` Քնի  համաշխարհային օր

    Մարտի 15-ը` Քնի համաշխարհային օր

    15.03.2013| 12:53
    2013 թ. մարտի 15-ը Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի կողմից հայտարարված է Քնի համաշխարհային օր (ՔՀՕ), որը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Քնի խանգարումների հայկական ասոցիացիան նույնպես մասնակցում է այս կարևոր նախաձեռնությանը: Քնկոտությունը և անքնությունը վերածվել են գլոբալ համաճարակի` բացասաբար անդրադառնալով առողջության ու կյանքի որակի վրա: ՔՀՕ կարևորագույն խնդիրն է նպաստել քնի խանգարումների կանխարգելմանը:
  • Օբաման կրկին սպառնացել է Իրանին

    Օբաման կրկին սպառնացել է Իրանին

    15.03.2013| 12:21
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին մշակել միջուկային զենք։ Իսրայելյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում Օբաման ընդգծել է, որ այդ խնդրի լուծման համար կարևոր է շարունակել դիվանագիտական ճնշումներն Իրանի վրա։ Միաժամանակ ԱՄՆ ղեկավարը նշել է, որ չպետք է բացառվեն Թեհրանի վրա ազդեցության այլ տարբերակներ նույնպես։
  • ՀԱՀ-ում դպրոցական աղջիկների 28%-ը ՄԻԱՎ վարակակիր է

    ՀԱՀ-ում դպրոցական աղջիկների 28%-ը ՄԻԱՎ վարակակիր է

    15.03.2013| 12:20
    Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարար Ահարոն Մոտսոալեդին հայտարարել է, որ երկրի դպրոցահասակ աղջիկների 28 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է։ Նա նշել է, որ երկրում գրանցվել է անչափահաս աղջիկների շահագործման կտրուկ աճ։ Համեմատության համար նշենք, որ դպրոցական տղաների մոտ ՄԻԱՎ-ի տարածվածությունը 4 տոկոսի սահմաններում է։
  • Կանադան կարող է զորք ուղարկել Մալի

    Կանադան կարող է զորք ուղարկել Մալի

    15.03.2013| 12:19
    Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ քննարկվում է Մալի զինվորներ ուղարկելու հարցը։ Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարից այստեղ են գտնվում ֆրանսիական զորքերը։ Ֆրանսիացի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Հարփերը նշել է, որ Կանադան չէր ցանկանա մասնակցել ռազմական գործողություններին, սակայն կարող է օգնել մարդասիրական աջակցություն ապահովելու հարցում։
  • Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում են զենք մատակարարել սիրիացի ապստամբներին

    Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում են զենք մատակարարել սիրիացի ապստամբներին

    15.03.2013| 12:17
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր են համոզել Եվրամիության մյուս երկրների ղեկավարներին հանել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու հարցի վրա դրված էմբարգոն։
  • Չինաստանի նոր վարչապետը Լի Կեցյանն է

    Չինաստանի նոր վարչապետը Լի Կեցյանն է

    15.03.2013| 12:16
    Երեկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նոր վարչապետ է նշանակվել Լի Կեցյանը։ Վերջինս ընկալվում է որպես բարեփոխիչ՝ պատրաստ իրականացնել կարևոր փոփոխություններ կառավարության կառուցվածքում։ 2008 թվականից Լի Կեցյանը զբաղեցնում էր Չինաստանի պետխորհրդի փոխվարչապետի պաշտոնը։
  • ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

    ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

    15.03.2013| 12:13
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին` Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ. «Վստահ եմ, որ Ձեր Աստվածահաճո ծառայությունը կնշանավորվի հավատքի, ազատության, արդարության եւ հույսի հաղթանակով՝ սփռելով իր բարեգութ ազդեցությունը աշխարհով մեկ»:
  • Ջուրը` կյանքի հաստատում

    Ջուրը` կյանքի հաստատում

    15.03.2013| 12:12
    Մարսի վրա ինչ-որ ժամանակ կյանք է եղել` մոլորակում եղել է խմելու ջուր, որը կյանքի գոյության բավարար պայման է, որովհետև բակտերիաների գոյության հնարավորություն է ստեղծում: Մարսի հողի նմուշներում հայտնաբերվել են ծծումբ, ազոտ, ջրածին, թթվածին, ֆոսֆոր, ածխածին` այս տարրեը ևս կյանքի գոյության համար շատ կարևոր են: Այժմ Curiosity մարսագնացը ուսումնասիրում է Գեյլի խառնարանի շրջակայքը, որտեղից վերցվել են հողի նմուշները, նախկինում այդ տարածքում գետ է եղել, բայց առայժմ կյանքի գոյության փաստեր չեն գտնվել: