ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 
  • Հռոմի Պապը պաշտոնապես հրաժարական տվեց

    Հռոմի Պապը պաշտոնապես հրաժարական տվեց

    01.03.2013| 12:05
    Երեկ երեկոյան՝ Գրինվիչի ժամանակով ժամը 19.00, Բենեդիկտոս 16-րդը պաշտոնապես դադարեց լինել Հռոմի Պապ։ Նա դարձել է «պատվավոր Պապ», իսկ կաթոլիկ եկեղեցին մինչ նոր ընտրությունները կղեկավարի սրբազան աթոռի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն։
  • Չավեսը պայքարում է կյանքի համար

    Չավեսը պայքարում է կյանքի համար

    01.03.2013| 12:04
    Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ երկրի նախագահ Ուգո Չավեսը պայքարում է կյանքի համար։ Նշենք, որ երկու ամիս առաջ Չավեսը ենթարկվել է վիրահատության. հեռացվել է քաղցկեղածին ուռուցք։ Մադուրոն նաև հայտարարել է, որ նախագահի առողջությունները տուժել է, քանի որ նա ՙհոգով և մարմնով՚ նվիրված է եղել աշխատանքին։
  • Սիրիայի հարցի լուծումը՝ միայն օղու բաժակի շուրջ

    Սիրիայի հարցի լուծումը՝ միայն օղու բաժակի շուրջ

    01.03.2013| 12:02
    Ֆրանսուա Օլանդի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը առանց օղու շշի անհնար է։
  • «Նրան ասացի` ներողություն, Դուք գի՞ժ եք»

    «Նրան ասացի` ներողություն, Դուք գի՞ժ եք»

    01.03.2013| 01:11
    Մինչ «Ժառանգությունն» ու ՀՀԿ-ն փորձում են ելքեր փնտրել ընտրություններից հետո, երկու թևերի կին պատգամավորները «ռինգ դուրս եկած» իրենց ձևով են հարցերը լուծում։ Իսկ կանանց կռիվը միշտ էլ թեժ է լինում, և նրանք որքան շատ են փորձում պաշտպանել իրենց «պապաներին», այնքան նրանց դիմակը պատռվում է, և բարեկիրթ ու ազնվաբարո կանանցից ոչինչ չի մնում։ Օրերս կայքերում լուր եղավ, որ ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանը ձեռքի շարժումով` ժեստով, գիժ է անվանել «Ժառանգության» Զարուհի Փոստանջյանին։ Արդյո՞ք դա այդպես է` ԱԺ-ում հարցրինք Շուշան Պետրոսյանին (զրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման ու մեկնաբանությունների)։
  • Ասում են...

    Ասում են...

    01.03.2013| 01:03
    ...թե երեկ Հայաստան վերադարձած Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն անհամբեր սպասում էին, թե երբ է իրենց հավաքելու կուսակցության առաջնորդը և ինչ է ասելու. մեծ է ցանկությունը, որ Ծառուկյանը գա ու ասի` մտնում ենք կոալիցիա, հետն էլ իրենց խորհրդարանական ցուցակը մաքրի ու փոփոխություններ անի ֆրակցիայի կազմում:
  • «Տաշիրը» կմնա իր տեղում

    «Տաշիրը» կմնա իր տեղում

    01.03.2013| 01:01
    Մայրաքաղաքում խոսակցություններ կան, թե «Տաշիր» առևտրային կենտրոնի տաղավարները տեղափոխվելու են «Դալմա մոլ» առևտրային կենտրոն, իսկ նախկին շենքում պետք է հյուրանոց կառուցվի: Լուրի իսկությունը պարզելու համար դիմեցինք առևտրային կենտրոնի ղեկավարությանը:
  • Անցավ միաձայն

    Անցավ միաձայն

    28.02.2013| 23:40
    Այսօր ուշ երեկոյան ավարտված ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկվել են ընտրությունների որակին ու արդյունքներին առնչվող հարցեր: «Այս փուլում չկան քաղաքական մերժողականության կոչեր»,-անդրադառնալով հետընտրական զարգացումներին՝ նշեց Շարմազանովը:
  • Կաննի 66-րդ փառատոնի ժյուրին կգլխավորի Սթիվեն Սպիլբերգը

    Կաննի 66-րդ փառատոնի ժյուրին կգլխավորի Սթիվեն Սպիլբերգը

    28.02.2013| 16:59
    «Ինձ համար մեծագույն պատիվ է և շնորհ` ղեկավարել մի փառատոնի ժյուրին, որ առանց հոգնելու ապացուցում է` կինեմատոգրաֆն այն լեզուն է, որով խոսում է աշխարհը»,- ասել է Սպիլբերգը:
  • Շտապ խորհրդակցություն են հրավիրում, բայց չեն շտապում

    Շտապ խորհրդակցություն են հրավիրում, բայց չեն շտապում

    28.02.2013| 16:56
    Փետրվարի 28-ին խորհրդարանի նախագահը երկրորդ խորհրդակցությունն էր հրավիրել` «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների ներկայացրած օրակարգով` մեկ տարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, երկու տարում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում, ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում: ՀՀԿ-«Ժառանգություն»-ՀՅԴ ձևաչափով խորհրդակցությունը ավարտվել է առանց պայմանավորվածություննեի ձեռքբերման, միակ պայմանավորվածությունը` խորհրդակցությունները շարունակելն է:
  • Հանրապետությունում շուրջ 60 երեխա տառապում է հազվադեպ հիվանդություններով

    Հանրապետությունում շուրջ 60 երեխա տառապում է հազվադեպ հիվանդություններով

    28.02.2013| 16:31
    Փետրվարի 28-ը հազվադեպ հիվանդությունների միջազգային օրն է: Այդ կապակցությամբ «Նոյան տապան» լրատվական կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված ոլորտի խնդիրներին: