Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 
  • Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը փակ է

    Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը փակ է

    17.02.2013| 16:24
    Փետրվարի 14-ին՝ ժամը 11.20-ի դրությամբ՝ ուժեղ բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը։ Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
  • Երկրաշարժերը հանգիստ չեն տալիս

    Երկրաշարժերը հանգիստ չեն տալիս

    17.02.2013| 16:23
    Ճապոնիայի հյուսիսում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում է Հոկայդո կղզուց արևելք։ Մասնագետները հայտնում են, որ ցունամիի վտանգ չկա։ Տեղեկություններ տուժածների և ավերածությունների մասին չեն հաղորդվում։
  • Կարմիր խաչը 150 տարեկան է

    Կարմիր խաչը 150 տարեկան է

    17.02.2013| 16:21
    Աշխարհում ամենահին մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, նշում է 150-ամյակը։ Կազմակերպության հիմնադրման օրը համարվում է 1863թ. փետրվարի 17-ը, երբ ձևավորվեց 5 մարդուց բաղկացած կոմիտեն։
  • Զանգվածային ամուսնություններ՝ Մեխիկոյում

    Զանգվածային ամուսնություններ՝ Մեխիկոյում

    17.02.2013| 16:20
    Շաբաթ օրը Մեքսիկայի մայրաքաղաքում 412 զույգեր հրապարակային ամուսնացել են։ Արարողության մասնակիցները, հյուրերը խմել են մոտ 500 շիշ կարմիր գինի։ Ամուսնացողների թվում կային նաև միասեռական զույգեր։
  • Պայթյունը 47 մարդու կյանք է խլել

    Պայթյունը 47 մարդու կյանք է խլել

    16.02.2013| 23:27
    Պակիստանի Քվետա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 47 մարդ է զոհվել, մոտ 200-ը վիրավորվել են։ Այդ մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը։
  • Նոր Հռոմի Պապը գուցե ավելի շուտ ընտրվի

    Նոր Հռոմի Պապը գուցե ավելի շուտ ընտրվի

    16.02.2013| 23:24
    Վատիկանի ներկայացուցիչները նշել են, որ քննարկում են նոր Պապի ընտրության ժամկետները, և շատ հնարավոր է, որ Հռոմի նոր Պապն ընտրվի նախատեսվածից շուտ։ Կաթոլիկ եկեղեցու գործող առաջնորդ Բենեդիկտոս 16-րդն իր լիազորությունները վայր կդնի փետրվարի 28-ին։ Նոր Պապը կընտրվի 117 կարդինալների խորհրդի կողմից։
  • Պ. Հայրիկյան. «Մեկ այլ թեկնածուի ձայն տալը դավաճանություն է ազգային արժեքային համակարգի նկատմամբ»

    Պ. Հայրիկյան. «Մեկ այլ թեկնածուի ձայն տալը դավաճանություն է ազգային արժեքային համակարգի նկատմամբ»

    16.02.2013| 21:45
    Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում քաղաքացիներին բաժանվող նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ուղերձն սկսվում էր այսպիսի սրտառուչ նախադասությամբ. «Յունուարի 31-ի մահափորձը իր սատանայեական դիտավորութեամբ ահազանգ էր բոլորիս համար. միաժամանակ Հայրիկեանի փրկուելու իրողութեամբ`տիեզերքից մեզ առաքուած մի կարեւոր ուղեցոյց-նշան»:
  • 41 ընտրատարածքներ և 1988 ընտրատեղամասեր

    41 ընտրատարածքներ և 1988 ընտրատեղամասեր

    16.02.2013| 18:33
    ՀՀ ոստիկանությունը հրապարակել է 2013-ի նախագահական ընտրությունների վերջնական ցուցակները www.police.am և www.passportvisa.am համացանցային կայքերում:
  • Ռոբերտ Քոչարյանը իր ձայնը ոչ մեկին չի տալու

    Ռոբերտ Քոչարյանը իր ձայնը ոչ մեկին չի տալու

    16.02.2013| 18:32
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 18-ին նախագահական ընտրություններին չի մասնակցի: Նրա գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը պարզաբանել է, որ նա հանրապետությունում չէ և առաջիկա մեկ շաբաթում չի վերադառնա: Նախորդ ընտրություններին երկրորդ նախագահը և Երևանում էր, և քվեարկեց:
  • Նոր սերունդը սկսել է հարցեր տալ Թուրքիայում

    Նոր սերունդը սկսել է հարցեր տալ Թուրքիայում

    16.02.2013| 18:31
    ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 16-ին ընդունել է թուրքական լրատվամիջոցների թղթակիցների: Նա ողջունել է թուրք լրագրողների այցը Հայաստանի խորհրդարան և կարեւորեկ նման նախաձեռնությունները հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ շփումներ ապահովելու տեսանկյունից: Տւկին Նաղդալյանը գտնում է, որ ցանկացած՝ անգամ ամենաբարդ խնդիրների մասին կարելի է եւ պետք է խոսել: