-
15.01.2013|
18:26
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի ութերորդ նիստը:
-
15.01.2013|
16:59
Ահարոն Ադիբեկյանի գործը «բացվել է»: «Սոցիոլոգիական» մտքերի շքերթն սկսված է: Ադիբեկյանը թեկնածուների քննադատությամբ է սկսել: Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ըստ սոցիոլոգի, 45 տարի հետո միայն կհավաքի նախագահի պաշտոնի համար անհրաժեշտ ձայները: Նրան իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Արամ Հարությունյանը:
-
15.01.2013|
16:39
Հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող մի շարք կայքեր պարբերաբար ենթարկվում են կիբերհարձակումների: Բոլորովին վերջերս հակերային հարձակման է ենթարկվել ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանի կայքը: Նախաձեռնությունը հարևան Ադրբեջանինն է: Հայկական իրականությունը հավանաբար նրանց սրտով չէ:
-
15.01.2013|
13:07
Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Փոստա) – Քոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով ժամը 12:00-ից մինչ 17:00-ն երթևեկությունն արգելված է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար:
-
15.01.2013|
12:33
Հայաստանի թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տեղեկացնում են, որ կյանքի 86-րդ տարում վախճանվել է հայ թատրոնի, կինոյի և էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:
-
15.01.2013|
12:04
Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին ճանաչել է քսանմեկերորդ դարի լավագույն մարզիչ:
-
15.01.2013|
12:02
Հունվարի տասներկուսին հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ մեկնարկել է շախմատային ավանդական խոշոր մրցաշարը:
-
15.01.2013|
11:54
2015 թվականի մայիսին Երևանը հյուրընկալելու է Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը, որին նախորդել էր 2012 թ. Բուխարեստում Բոլոնիայի քարտուղարության հանձնումը Հայաստանին: Բոլոնիայի քարտուղարության հայաստանյան անձնակազմն իր գործունեությունը պաշտոնապես ծավալել է 2012 թ. հուլիսի 1-ից։ Ի՞նչ աշխատանքներ է տանում քարտուղարությունը, ինչպե՞ս ենք պատրաստվում Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովին. այս հարցերի շուրջ զրուցեցինք Բոլոնիայի քարտուղարության ղեկավար ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
-
15.01.2013|
11:30
Գվատեմալայի արևելքում գտնվող Խուտիապա բնակավայրի քաղաքապետը գնդակահարվել է այն պահին, երբ սպասում էր վարսահարդարի մոտ մտնելու իր հերթին։ Ականատեսները պնդում են, որ Կարլոս Էնրիկե Կաստիլոն սպանվել է երկու անհայտ տղամարդկանց կողմից, որոնք կրակել են 6 անգամ, այնուհետև փախուստի դիմել մոտոցիկլետով։
-
15.01.2013|
11:29
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցության ընթացքում Ֆրանսիան աջակցություն է ստացել Մալիում իսլամիստ գորոհայինների դեմ իրականացված ռազմական գործողության համար։