-
14.01.2013|
12:29
Վենեսուելայն նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը բարելավվել է։ Այդ մասին հայտնել է երկրի կապի և տեղեկատվության նախարար Էրնեստո Վիլեգասը։
-
14.01.2013|
12:25
Բաղդադում պայթյուն է իրականացվել Իրաքի ֆինանսների նախարար Ռաֆֆի ալ Իսավիի ավտոշարասյան մոտ։ Ռումբի պայթյունից տուժածներ չկան։ Նախարարը հայտնվել էր քաղաքական սկանդալի մեջ այն բանից հետո, երբ նրա ենթականերից մի քանիսը ձերբակալվեցին ահաբեկչության մեղադրանքով։ Այդ ձերբակալություններն ու դրանց հետևած հակաահաբեկչական օրենքն առիթ էին դարձել սունիների ցույցերի։ Նրանց կարծիքով, ընդունված նոր օրենքն ուղղված է իրենց դեմ։
-
14.01.2013|
12:22
Նիգերիայի բանակի հրամանատարությունը հայտնել է իսլամիստական «Բակո Խարամ» խմբավորման արձրաստիճան ներկայացուցչի ձերբակալման մասին։ Վերջինս ձերբակալվել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մայդուգուրի քաղաքի մոտակայքում։
-
13.01.2013|
19:14
Փարիզում և Ֆրանսիայի մեծ քաղաքներում կիրակին մարդաշատ է լինելու` անցկացվում է «Ցույց բոլորի համար» բողոքի ակցիա` միասեռականների ամուսնությունը թույլատրող և միասեռ զույգերին երեխաներ որդեգրելու արտոնություն տվող օրինագծի դեմ:
-
13.01.2013|
19:12
«Ֆրանսիայի նախագահն ինչու՞ է հանդիպում ահաբեկչական խմբավորման անդամներին, ի՞նչ է քննարկում նրանց հետ, դա անհապաղ պետք է ներկայացվի Ֆրանսիայի, Թուրքիայի և ողոջ աշխարհի հանրությանը»` ասել է Թուրքիայի վարչապետը, որ մինչև հիմա ոչ մի խոսք չի ասել, թե ինչու՞ են Թուրքիայում սպանվում հայ կանայք ու ուսուցիչները:
-
13.01.2013|
19:11
Հունվարի 19-ին ԿԸՀ-ն կսահմանի ՀՀ նախագահի թեկնածուների Հանրային ռադիոյից և Հանրային հեռուստաընկերությունից անվճար և վճարովի եթերաժամ ստանալու կարգն ու ժամանակացույցը:
-
13.01.2013|
19:10
ԿԸՀ-ն հունվարի 14-ի նիստում կգրանցի ՀՀ նախագահի այն թեկնածուներին, ովքեր ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և մինչև գրանցումը ինքնաբացարկ չեն հայտնել:
-
13.01.2013|
19:08
Հունվարի 16-17-ին Երևան կգան ԵԽԽՎ դիտորդները` նախագահական ընտրությունների նախօրեին նախընտրական արշավի ընթացքը և իրավիճակը գնահատելու նպատակով:
-
13.01.2013|
19:05
Չեխիայում ավարտվել են նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունները` ընտրողների մասնակցությունը եղել է 60 տոկոս, նախկին վարչապետ Միլոշ Զեմանը ստացել է ձայների 24,1 տոկոսը, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը` 23,4:
-
13.01.2013|
16:52
Հնդկաստանի հյուսիսում ձերբակալվել է 6 տղամարդ՝ ավտոբուսում հերթական զանգվածային բռնաբարության մեղադրանքով։ Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Փենջաբ նահանգում։