-
11.01.2013|
11:45
Երեկ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Վենեսուելայի մայրաքաղաքում՝ ի պաշտպանություն երկրի նախագահ Ուգո Չավեսի։ Հանրահավաքի մասնակիցները Չավեսին հավատարմության խորհրդանշական երդման արարողություն են իրականացրել։ Ինքը՝ նախագահը, այժմ ծանր դրությամբ Հավանայի հիվանդանոցներից մեկում է, որտեղ դեկտեմբերի 11-ին վիրահատվել է։
-
11.01.2013|
11:44
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը խաղաղապահ ուժեր մտցնել Մալիի հյուսիս, որտեղ ապստամբ իսլամիստները շարունակում են հարձակումները՝ գրավելով ռազմավարական նշանակության Քոնա քաղաքը։
-
11.01.2013|
11:43
Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Քվեթա քաղաքի բիլիարդատանը տեղի ունեցած երկու պայթյուններից մոտ 90 մարդ է մահացել։ Ոստիկանության տվյալներով՝ ավելի քան 120 մարդ վիրավորվել է։ Ռումբերը պայթել են այն շրջանում, որտեղ հիմնականում բնակվում են շիա մահմեդականներ։
-
11.01.2013|
00:56
...թե ՀԱԿ-ում որոշ ուժեր ահավոր ծանր են տանում Հրանտ Բագրատյանի առաջադրումը, ու կոնգրեսի «գաղափարական հայրերը» բոլոր հնարավոր միջոցներով փորձում են հասնել նրան, որ Բագրատյանին սատարող ուժերը նախ քիչ լինեն, հետո էլ վերջինս հնարավորինս քիչ հասարակական աջակցություն ստանա:
-
10.01.2013|
21:40
2013 թվականը կլինի 2012-ի, 2010-ի և դրանց նախորդած տարիների կրկնօրինակը: Գյումրիում այս տարի էլ վթարային որևէ շինության համար չի նախատեսվում իրականացնել ուժեղացման-վերականգնման և ամրացման աշխատանք:
-
10.01.2013|
21:39
Օրեր առաջ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս ) զինծառայող տղայի կյանքը փրկելու համար ֆեյսբուքյան իր էջում խնդրել էր սոցցանցի բոլոր օգտատերերից 3-րդ խմբի, բացասական ռեզուսով արյուն տրամադրել, նշելով, որ մի քանի գրամ արյունը կարող է փրկել տղային:
-
10.01.2013|
19:41
2015 թվականի մայիսին Երևանում է կայանալու Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը, որին ընդառաջ 2012 թ. Բուխարեստում Հայաստանին է հանձնվել Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի քարտուղարությունը։
-
10.01.2013|
18:32
Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ ընտրողների ցուցակում տվյալները ստուգելու նպատակով կարող եք այցելել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը՝www.elections.am կամ տեղամասային կենտրոններ:
-
10.01.2013|
18:30
Փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի նախագահի ընտրությունները դիտարկելու համար ժամանելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 274 դիտորդներ, տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
-
10.01.2013|
18:15
Կատարված աշխատանքների արդյունքում՝ հունվարի 10-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, բացվել է Հանքավան-Մեղրաձոր և Հարթավան-Արագյուղ ավտոճանապարհները։