-
28.12.2012|
11:34
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը վատթարացել է։ Նա բանտի հիվանդանոցից տեղափոխվել է ռազմական հոսպիտալ։
-
28.12.2012|
11:26
ԱՄՆ-ն ժամանակավորապես փակել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) իր դեսպանությունը երկրի հյուսիսում բռնկված ապստամբության և մայրաքաղաք Բանգիում ընթացող բողոքի ցույցերի պատճառով։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը։
-
27.12.2012|
17:49
Մարդկանց այսօր հուզում է նաև այն, թե արդյոք ինչպիսի՞ եղանակ է լինելու Ամանորին:
-
27.12.2012|
17:48
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնն տեղեկատվություն է տարածել, որ Հրազդան գետում` «Գետափ» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել են սատկած ձկներ: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
-
27.12.2012|
11:28
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 26-ին մասնակցել է Հայաստանում երկրորդ անգամ անցկացված Հեքըթոն [ՅԱՆ] նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի և «ATS 2012» մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված միջոցառմանը:
Հեքըթոն (ՅԱՆ) մրցույթին մասնակցել են և ժյուրիին իրենց գաղափարն են ներկայացրել 37 թիմեր՝ 130 մասնակիցներով:
-
27.12.2012|
11:25
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը, որ բուժման կուրս է անցնում Հյուսթոնի հիվանդանոցում, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Նախկին նախագահը բարձր ջերմություն ունի։
-
27.12.2012|
11:24
Նիկարագուայի իշխանությունները որոշում են ընդունել տարհանել Սան Քրիստոբալ հրաբխի շրջակայքում ապրող հարյուրավոր մարդկանց։ Հրաբուխը սկսել է գործել. ընդերքից դուրս են գալիս մոխիր և գազեր։ Բանակը փրկարարական ուժեր է տեղափոխել հրաբխի մոտակա բնակավայրեր։
-
27.12.2012|
11:23
Ուգո Չավեսը կամքի մեծ ուժ է ցուցաբերում։ Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն։ Երեկ ելույթ ունենալով Ֆալկոն նահանգում՝ նա հաստատել է այն տեղեկությունը, որ երկրի առաջնորդը վիրահատությունից երկու շաբաթ անց սկսել է քայլել հիվանդասենյակում։
-
27.12.2012|
11:08
Դեկտեմբերի 16-ին Ճապոնիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը, և կուսակցության ղեկավար Սինձո Աբեն դեկտեմբերի 26-ին ընտրվել է Ճապոնիայի վարչապետ:
-
26.12.2012|
15:30
Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է «Նոր գիրք» գրախանութը:
Տաղավարում հիմնականում կվաճառվեն հայ գրողների նորատիպ գրքեր, ինչպես նաև ռուս և եվրոպական գրականության լավագույն նմուշներ: