-
23.12.2020|
14:10
Դեկտեմբերի 22-ին 17 քաղաքական կուսակցությունների կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարություն է արվել, որում նշված գործողությունների իրականացումը առերևույթ կարող է պարունակել Քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, երեկ ուշ երեկոյան հայտարարել է Ոստիկանությունը։
-
23.12.2020|
14:09
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 838-ով՝ հասնելով 155440-ի, գրանցվել է մահվան 20դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
-
22.12.2020|
23:12
«Շեշտեմ՝ վարչատարածքային բաժանման օրենքով սահմանվում են երկրի պետական սահմանները: Եթե այդպես լիներ, կարող էին գրել՝ «ՀՀ-ի և Բաքվի միջև սահման»: Ծաղրական օրինակ եմ բերում, որպեսզի ցույց տամ, թե իշխանությունն իրավական ինչպիսի մակարդակում է»,- բացատրում է նա:
-
22.12.2020|
23:08
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դիմելով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանին, Աննա Կարապետյանին, Սուրեն Գրիգորյանին, Հերիքնազ Տիգրանյանին և Նիկոլայ Բաղդասարյանին, հորդորում է՝ դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և գործել որպես անկախ պատգամավոր:
-
22.12.2020|
22:27
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին:
-
22.12.2020|
22:26
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի գրավոր դիմում՝ առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և Արցախի Հանրապետության «ԱԺ կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածով:
-
22.12.2020|
22:21
25 զինծառայողի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց հայտնաբերելու համար հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
-
22.12.2020|
21:46
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ կարձակվի ձերբակալությունից: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալման որոշումը՝ ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը:
-
22.12.2020|
14:56
Երևանում անհնազանդության ակցիաներ ու գործադուլ է այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Գործադուլին միանալու հայտարարություն էին արել նաև բուհերի դասախոսները, փաստաբանները։