-
11.12.2020|
14:03
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1077-ով՝ հասնելով 146317-ի, գրանցվել է մահվան 36 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
11.12.2020|
01:55
Արդեն մի քանի տարի է, որ ընթերցում եմ «Իրատեսի» բոլոր համարները։ Պետք է ասեմ, որ համարյա բոլոր հոդվածները բարձրացնում են մեր ազգին հուզող բովանդակային հարցեր։
Հեղինակների մտահոգությունը Հայաստանում անցյալում տեղի ունեցած և ներկայումս տեղի ունեցող իրադարձություններն են՝ սկսած Հայաստանի առաջին նախագահից, վերջացրած ներկայիս վարչապետով ու նրա մանկլավիկներով։
-
10.12.2020|
22:20
Այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց ընդդիմադիրների կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 42 հոգու՝ տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից։
-
10.12.2020|
22:17
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ադրբեջանական գերությունից Հայաստան տեղափոխված տարեց քաղաքացիներին: ՄԻՊ-ի աշխատակազմն այլ մանրամասներ չի հաղորդում՝ պատճառաբանելով, որ դա կարող է վնասել գերության մեջ գտնվող մյուս քաղաքացիներին։
-
10.12.2020|
16:02
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կազմակերպում է անչափ կարևոր առցանց ֆորում՝ «Ճշմարտություն և պատասխանատվություն. Էթնիկական զտումները ժամանակակից դարում» թեմայով։
-
10.12.2020|
12:51
Այսօր կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը:
-
10.12.2020|
12:49
Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը:
-
10.12.2020|
12:46
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը: 1948-ին հենց այս օրը ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ մարդու իրավունքները, խաղաղությունն ու զարգացումը դարձնելով աշխատանքի կարևոր հիմնասյուններից:
-
10.12.2020|
12:33
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1174-ով՝ հասնելով 145240-ի, գրանցվել է մահվան 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
10.12.2020|
12:32
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ երեկ երեկոյան Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ, գիշերը Ֆեյսբուքում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։