-
08.12.2020|
16:24
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ գործող Քրեական օրենսգրքում մի շարք թերությունները վերացնելու անհրաժեշտություն կա: ԱԺ-ում Քրեական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում նա ասաց.
-
08.12.2020|
16:22
Մայրաքաղաքում այս պահին ապակենտրոնացված բողոքի ակցիաներ են իրականացվում: Անհնազանդության ակցիայի մասնակիցները Երևանի տարբեր հատվածներում փողոցներ են փակում: Մի շարք գլխավոր պողոտաներում երթևեկությունը կաթվածահար է:
-
08.12.2020|
16:21
Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել՝ դիմելով ոստիկաններին: Շարժման անդամներն ակնկալում են, որ ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված օրինականության սկզբունքին, չի խոչընդոտի միջոցառումների իրականացմանը և առաջնորդվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ` իր իրավասությունների սահմաններում կաջակցի հավաքին:
-
08.12.2020|
15:56
Բրիտանիան դարձավ արևմտյան առաջին երկիրը, որտեղ սկսվեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Իշխանություններն առանձնացրել են ռիսկային խմբերը, որոնք առաջինն են ընդունելու պատվաստանյութը։
-
08.12.2020|
15:53
Ոստիկանությունը կոչ է անում համաքաղաքացիներին պահպանել օրինահարգության և համակեցության կանոնները
-
08.12.2020|
15:49
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 584-ով՝ հասնելով 142928-ի, գրանցվել է մահվան 30 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1498-ով և հասել 119147-ի, իրականացվել է 2302 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 532527-ի:
-
08.12.2020|
15:44
Մի խումբ եզդի երիտասարդների կողմից հիմնադրված «Սարհլդան» նախաձեռնությունը արձագանքելով Իշխան Սաղաթելյանի կոչին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
-
08.12.2020|
01:27
Քաղպաշտպանության խնդիրը հրատապ է։ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ Ստեփանակերտում և Արցախի մյուս քաղաքներում բնակչությունը պատրաստված է, գիտի՝ օդային տագնապի ժամանակ ինչ վարքագիծ դրսևորել և որտեղ պատսպարվել:
-
07.12.2020|
23:02
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների խմբին։Նրանք մեր երկրում օգնություն են ցուցաբերում պատերազմի ընթացքում տուժած զինվորականներին ու քաղաքացիական անձանց:
-
07.12.2020|
22:41
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին։ Հանդիպմանը քննարկվել է պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանությունները։