-
17.11.2020|
14:29
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 984-ով՝ հասնելով 118870-ի, գրանցվել է մահվան 32 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
17.11.2020|
01:37
Նոյեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից մարդատար ավտոբուսները անվճար Արցախ տեղափոխեցին պատերազմի օրերին Հայաստանում ապաստանած քաղաքացիներին։
-
17.11.2020|
01:22
Եթե ոմանց թվում է, թե հազարավոր զոհերի մեջ ևս մեկը չի նկատվելու կամ, նկատվելով հանդերձ, մարդիկ անտարբեր են լինելու, իրենց կատարած հանցագործությունն անցնելու է գնա, հաշիվ պահանջող չի լինելու և իրենք խույս են տալու պատասխանատվությունից, չարաչար սխալվում են:
-
17.11.2020|
01:05
Այս օրերին շատ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում Սյունիքում, մասնավորապես Մեղրի քաղաքում։ Այստեղի բնակիչները ստորագրված խայտառակ հայտարարությունից հետո խիստ անհանգստացած են, քանի որ վստահ են, որ թուրքը շուտով իրենց քաղաքն է կուլ տալու։ Մեր տեղեկություններով` շատերն արդեն տունն ու գույքը որոշել են վաճառել և արտագաղթել։
-
17.11.2020|
01:00
Փաշինյանի ոտքերի տակ հողը երերալուն զուգահեռ բացվում է նրա և իր կնոջ գումարների պանդորայի արկղը։ Դեռևս անցած տարի դեկտեմբերին «Դվին» հյուրանոցում կայացած հերթական հանգանակության ժամանակ Աննա Հակոբյանը հայտարարեց թե սփյուռքահայ բարերարներից մեկը խոստացել է վճարման տեսքով կրկնապատկել հանգանակված գումարը։
-
17.11.2020|
00:12
Այսօր շատերը զարմանում են, թե ինչու Արցախը հանձնելու փաստը շատ մարդու ոտքի չի հանել, հանրահավաքներին սպասվածից քիչ մարդ է գալիս։ Շատ բազմաշերտ է այս հարցի պատասխանը։ Նախ այսօրվա տրամադրություններին հասնելու համար երկար տարիներ աշխատանք է տարվել, հենց այնպես չէ, որ մարդկանց զգայարանները բթացել են։
-
16.11.2020|
23:14
ՀՀ դատախազությունը հայտնում է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը սկզբունքորեն հակասում է գործի նյութերով հիմնավորված փաստարկներին և դատախազության դիրքորոշմանը:
-
16.11.2020|
23:10
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունից հետո անցկացված հետազոտության արդյունքները:
-
16.11.2020|
23:02
«Լեգենդար հրամանատար Մինասյանի գործով չնայած ԱԱԾ և Դատախազության վճռական ցանկության իրենց ԵՐԵՔ անգամ թշնամուց պաշտպանած ՄԱՐԴՈւՆ կալանավորելուն` նիստը հետաձգվեց: Հրամանատարը 19:05-ից կլինի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»:
-
16.11.2020|
22:57
ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
垄/1352197527">Սոցցանցային գրառումներ