-
06.10.2020|
21:57
ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ հակառակորդի կողմից այս օրերին կոտրվում են Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են «հայ հանրության շրջանում միմյանց նկատմամբ հակասություններ ձևավորելու, հասարակությունը պառակտելու, գաղափարական տարաձայնություններ սերմանելու, խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով տարատեսակ հաղորդագրություններ տարածելու եղանակով»:
-
06.10.2020|
21:38
ԱԺ-ն 99 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
-
06.10.2020|
19:59
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման այն կիրառելու մասին որոշում է կայացրել:
-
06.10.2020|
16:37
13 կուսակցություններ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման որոշումը:
-
06.10.2020|
16:28
Ոչ ոք չի կասկածում մեր հաղթանակի մեջ, և թող ոչ ոք չկասկածի, որ վերականգնելու ենք թշնամու վնասած մեր բոլոր քաղաքների ու գյուղերի ենթակառուցվածքները, իսկ դրա համար պետք է շատ ինտենսիվ աշխատանք, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
-
06.10.2020|
16:24
Աշխարհն ընդունեց փաստը, որ Թուրքիան ներգրավված է պատերազմում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
-
06.10.2020|
16:16
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը դեռ չի այցելել ՀՀ, ի պատասխան հարցերից մեկին՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
06.10.2020|
16:13
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ իր փորձագետները Ստեփանակերտում հաստատել են՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով։
-
06.10.2020|
15:50
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 406-ով՝ հասնելով 53083-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
06.10.2020|
00:50
«Ամենքս մեր տղաների շորերն ենք հագնում, հոտ քաշում, ասում «ուխա՜յ», կարոտներս փոքր-ինչ առնում ու սպասում: Զանգի ենք սպասում, որ ասեն՝ մամ ջան: Այդքանն էլ մեզ բավարար է, որ հանգիստ լինենք»,- «Իրատեսի» հետ զրույցում ասում է ստեփանակերտցի կինը: