ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • Խոսք երախտիքի

    Խոսք երախտիքի

    10.03.2022| 20:46
    Փետրվարի 11-ին հոսպիտալացվել եմ վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, որը վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող կենտրոնի։
  • Թույլ տուր չշնորհավորել, Սպարապետ

    Թույլ տուր չշնորհավորել, Սպարապետ

    05.03.2022| 20:05
    Սպարապետի ազատագրած Շուշին, Արցախի տարածքի 75 տոկոսի հետ, թուրքին նվիրաբերած, Սպարապետի հիմնած բանակը հիմնովին կազմաքանդած, թշնամուն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք բերած ու հաստատած ինչքան լակոտ-լուկոտ կար ու կա, այսօր Սպարապետի ծննդյան տոնն է այստեղ ու այնտեղ շնորհավորել, ծաղիկներ խոնարհել։
  • Թշնամիդ էլ պիտի մարդ լինի

    Թշնամիդ էլ պիտի մարդ լինի

    28.02.2022| 10:26
    Դասընկերուհի ունեմ Կիևում, ընտանիքով երեսուն տարի է՝ այնտեղ են: Տղաներից մեկը՝ Մոսկվայի բնակիչ, ռազմական ավիացիայում զինծառայող է, զորակոչել են պատերազմ:
  • Անցյալը պահպանեք, որ ներկան տկլոր չթվա

    Անցյալը պահպանեք, որ ներկան տկլոր չթվա

    23.02.2022| 11:13
    Էսօրվա համար էինք ասում, որ մենք գերեզմանային մշակույթ էլ չունենք, գեղեցիկ ճտեր ենք հանում, ձգում բարձիթողի: Գորիսի Խնածախ գյուղը անհիշելի ժամանակներից՝ դեռ 7-րդ դարից մելիքանիստ գյուղ է եղել, իշխան Մելիք-Հայկազյանների նստավյարը:
  • Մեր կյանքն անցնում է սպասումով

    Մեր կյանքն անցնում է սպասումով

    16.02.2022| 17:15
    Առավոտյան արթնանում ենք և սպասում, թե երբ է գալու երեկոն, երեկոյան երազում արևածագի մասին։ Անվերջ սպասում ենք ինչ-որ հնարավորության, պատեհ պահի, իրադարձության, որը ոչ մի դեպքում չի կարող ներկայում կատարվել․ այն ապագայի «մենաշնորհն» է, ապագայի ուրվականը։ Մենք մեր երիտասարդությունն ենք հետաձգում ծերության համար՝ մոռանալով, որ կյանքը կատարվում է բացառապես այստեղ և հիմա՝ ներկայում:
  • Հասարակական կարևորության խնդիրները միաշերտ չեն

    Հասարակական կարևորության խնդիրները միաշերտ չեն

    15.02.2022| 11:14
    Ըստ ժամանակակից մտածողության (ինչը մենք չենք կիսում)՝ պետությունն ինքը աշխատատեղեր չի ստեղծում, պետությունն ստեղծում է միջավայր, որտեղ մասնավորը կարողանում է գործ դնել, դառնալով գործատու, և իր նման մի խումբ մարդկանց նույնպես ապահովել աշխատանքով ու ապրուստի միջոցով։ Արդյո՞ք այդպիսի հեռանկարն իրական է։
  • Կիլկիները և շնաձկները լրտեսության, պետական դավաճանության հետ կապված հարցերում

    Կիլկիները և շնաձկները լրտեսության, պետական դավաճանության հետ կապված հարցերում

    14.02.2022| 19:04
    «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, LIVEnews.am կայքի համակարգող ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻՆ առնչվող քրեական գործը շինծու է, սուտ մատնության հատկանիշներով նրան առաջադրված մեղադրանքը` անհիմն, ինչը ԶԼՄ-ներում փաստարկվել է դեռ անցյալ տարվանից: Այս ամենը վկայում է, որ Իսագուլյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականում ընդամենը քաղաքական հետապնդում է, ընդ որում, վատ քողարկված:
  • Հասարակական կարևորության խնդիրները միաշերտ չեն

    Հասարակական կարևորության խնդիրները միաշերտ չեն

    14.02.2022| 13:51
    Մենք, ինչպես ողջ աշխարհը, գտնվում ենք կորոնահամաճարակի ու դրա հետևանքների ազդեցության տակ։ Որքան կշարունակվի այս ընթացքը՝ միայն ենթադրություններ կարելի է անել։
  • Վիրտուալ դոնքիշոտներ

    Վիրտուալ դոնքիշոտներ

    21.01.2022| 13:27
    Ճոռթո-ճոռթո խոսելու, ճոռոմ-ճոռոմ փիլիսոփայելու, անկապ-անկապ ճամարտակելու համար էս վիրտուալ տարածքում շատերի խելքն իրենցը չի: Փորձեք դուրս քաշել նրանց համացանցային անվնաս տարածքից, դեմ-դիմաց կանգնեցնել առաջին պատահած ծառի տակ, ու մեր ժամանակների ֆեյսբուքյան հերոսներից ոչինչ չի մնա:
  • Ի՞նչն է մեզ խանգարում արագ զարգանալ

    Ի՞նչն է մեզ խանգարում արագ զարգանալ

    20.01.2022| 17:20
    Տնտեսության արագ զարգացման խնդիրների քննարկումների բանալին, որքան ես եմ հասկանում, երևի միակն է` իրատեսորեն ներկայացնել առկա իրավիճակը ու այդ հենքի վրա, համադրելով մեր երկրի բնաարտադրական, ինտելեկտուալ ռեսուրսները համաշխարհային տնտեսության զարգացումների հետ, նախանշել առաջընթացի մեր ուղին, տեսլականը, գտնել հարցադրման ճիշտ պատասխանը: