Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 
  • «Ո՞րն է փոփոխությունների չափորոշիչը»

    «Ո՞րն է փոփոխությունների չափորոշիչը»

    17.04.2013| 15:30
    Իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին տարակուսանք են պատճառել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին կադրային նշանակումները: irates.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ոչ միայն տարիներ առաջ ընդդիմության ակտիվիստ Գրիշա Վիրաբյանին խոշտանգող Աշոտ Կարապետյանի՝ Երևանի ոստիկանապետի պաշտոնում նշանակելն է իր համար տարօրինակ, այլև՝ Սարգիս Մարտիրոսյանին, ով նախկինում զբաղեցրել է ոստիկանության Երևանի կենտրոնական բաժնի պետի պաշտոնը:
  • Խնամի-ծանոթ-բարեկամ «ինստիտուտը» լիովին «կայացել» է

    Խնամի-ծանոթ-բարեկամ «ինստիտուտը» լիովին «կայացել» է

    17.04.2013| 15:25
    Տարիներ առաջ մշակութաբան Ռուբեն Անգալադյանը հարցազրույցներից մեկի ժամանակ այսպիսի միտք հայտնեց. «Մենք 21-րդ դար ենք մտել ընտանիքներով»: Ավելի հեռուն գնալով՝ նա հետո պարզաբանեց, թե ինչու մենք չենք կարողանում կայացնել մեր պետությունը և ինչու ենք առաջնային դիտում ազգակցական, ընտանեկան կապերը՝ դրանց ստորադասելով պետական մտածողությունն ու պետական շահերը: Համեմատելով այլ ազգերի հետ՝ Ռուբեն Անգալադյանը նույն հարցազրույցում նշեց, որ, օրինակ, ռուսները կամ եվրոպացիները երբեք իրենց ընտանիքը վեր չեն դասում պետությունից, պետական շահերից, այդ պատճառով էլ կարողացել են կայացնել իրենց պետական ինստիտուտները:
  • Չի վերահսկել, «մոնիտորինգել» է

    Չի վերահսկել, «մոնիտորինգել» է

    17.04.2013| 15:22
    Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ դատախազությունը վերահսկում է Ֆեյսբուք սոցիալական ցանցն ու մասնավորապես իր էջը: Այս հարցի առնչությամբ irates.am-ը գլխավոր դատախազությունից փորձեց ճշտել` որքանո՞վ է սա իրականությանը համապատասխանում: «Անհեթեթություն է,-ասաց գլխավար դատախազության մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը:
  • Քաղցկեղով հիվանդ փոքրիկին անհրաժեշտ է AB (IV) Rh (-) կարգի արյուն

    Քաղցկեղով հիվանդ փոքրիկին անհրաժեշտ է AB (IV) Rh (-) կարգի արյուն

    16.04.2013| 13:11
    4 ամյա Գոռը հիվանդ է արյան քաղցկեղով, բուժման համար հարկավոր է AB (IV) Rh (-) կարգի արյուն, ֆինանսապես կփոխհատուցեմ, ակնկալում եմ յուրաքանչյուր բարի մարդու օգնությունը: Ինձ հետ կարող եք կապվել 077800051 Տիգրան կամ 098875885 Միշա:
  • Ոստիկանապետի նոր նշանակումները

    Ոստիկանապետի նոր նշանակումները

    16.04.2013| 12:54
    Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ազատվել է աշխատանքից: Երևանի ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ գնդապետ Աշոտ Կարապետյանը:
  • Որն է ԶԼՄ-ների անկախության չափանիշը

    Որն է ԶԼՄ-ների անկախության չափանիշը

    16.04.2013| 01:02
    Քանի որ Հայաստանում քաղաքական էքստրեմալ իրադարձությունների ժամանակ լրատվական դաշտը միշտ հարձակման է ենթարկվել քաղաքական տարբեր ճամբարների կողմից, և մեր՝ լիբերալ հայացքներով, մեղմ ասած, աչքի չընկնող քաղաքական ուժերը պիտակավորել են իրենց անվերապահ չծառայող լրատվամիջոցներին, դժվար է այդ թեման շրջանցելը: Այսօր էլ, թեկուզ ֆեյսբուքյան քննարկումներին հետևելիս, դժվար չէ նկատելը՝ ով քննադատում է այս կամ այն քաղաքական ուժին, ուրեմն պատվեր է կատարում, ծախված է կամ անմեղսունակ ու չի հասկանում իրենց ազգանպաստ, իմաստուն քաղաքականությունը: Չքննադատողներն ու գովաբանողներն էլ անկախ են:
  • Մի ստեղծեք ո՛չ բարի, ո՛չ չար կուռքեր

    Մի ստեղծեք ո՛չ բարի, ո՛չ չար կուռքեր

    14.04.2013| 19:27
    Հաճախ է քննարկվում այն հարցը, թե ինչու մեր հասարակությունը նախընտրական փուլերում որոշակի հույսեր է փայփայում քաղաքական այս կամ այն լիդերի, նրա թիմի հետ, դուրս գալիս փողոց, պայքարում, անգամ զրկանքների գնով փորձում հասնել բաղձալի հաղթանակին, իսկ հետո, երբ այդ հույսերը չեն իրականանում, ապրում է ծանր հիասթափություն: Ընդ որում՝ այնպիսի հիասթափություն, որ այդ լիդերները հաջորդ ընտրություններում չեն կարողանում ստանալ նույնիսկ հինգ տոկոս քվե:
  • Միլիարդատիրոջ դուստրը` միլիարդատիրոջ դստերը

    Միլիարդատիրոջ դուստրը` միլիարդատիրոջ դստերը

    14.04.2013| 14:48
    Արիստոտել Օնասիսի կղզիները Իոնական ծովում` Սկորպիոսն ու Սպարտին, գնել է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը: Գործարքի գումարը չի նշվում, բայց շրջանառվում է 100 միլիոն դոլարը: Աֆինա Օնասիսը կղզիները վաճառել է ոչ անմիջապես Դմիտրի Ռիբոլովլևին, այլ տրաստային ընկերությանը որ ներկայացնում է Եկատերինա Ռիբոլովլևայի շահերը:
  • Կանաչ սուրճն ընդդեմ շաքարախտի

    Կանաչ սուրճն ընդդեմ շաքարախտի

    14.04.2013| 14:47
    ԱՄՆ-ի քիմիկոսները բացահայտել են, որ կանաչ սուրճի հատիկներում կան շաքարախտ ունեցող հիվանդների արյան մեջ գլյուկոզան և շաքարի այլ տեսակների քանակն իջեցնող տարրեր:
  • Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն

    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն

    13.04.2013| 20:05
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն, ծանոթացել մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակներն ու դրանց ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի արտերկրից ներկրվել և ջերմատանն աճեցվում է շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլ, ևս 800 հազարը տեղում է աճեցվել: Շուտով ծաղկասածիլները կտեղափոխվեն և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կզարդարեն փողոցները, մայթերը, սիզամարգերն ու հանգստի գոտիները: Հենց այստեղ աճեցված ծաղիկներով են ստեղծվելու նաև ծաղկային հետաքրքիր կոմպոզիցիաները: Ընդհանուր առմամբ ծաղկապատ տարածքների ծավալը մայրաքաղաքում այս տարի կավելանա 1.5 հեկտարով և, շուրջ 2 մլն 200 հազար ծաղկասածիլների շնորհիվ, կկազմի ավելի քան 7 հեկտար: