-
14.01.2021|
13:43
ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է նոր արտահերթ զեկույց, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում:
-
14.01.2021|
13:36
Հայաստանում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 448 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 576-ի: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է՝ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 2963 է:
-
14.01.2021|
13:29
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հորդորում է երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն:
-
29.12.2020|
22:16
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզի սահմանային գյուղերում է: Հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ են տեղի ունենում Սոթք, Կութ, Նորաբակ և այլ գյուղերում:
-
29.12.2020|
14:12
Մամուլի ասուլիսում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն անդրադարձավ դատական համակարգի նկատմամբ գործադիր քննադատություններին: Նախ նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դատարանը պսևդոէլիտայի մաս է: Վարդազարյանը համաձայն չէ այդ գնահատականին:
-
29.12.2020|
14:06
«Կորոնավիրուսով պայմանավորված և պատերազմական վիճակի պատճառով մեր մարզիկներն ունեն լուրջ բժշկական խնդիրներ»,- այս խնդիրն այսօր ԿԳՄՍ նորանշանական նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպան ընթացքում բարձրացրել է Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադայանը։
-
29.12.2020|
14:02
Քաղաքական ենթատեքստ պարունակող բազմաթիվ քրեական գործեր հարուցելու պատվերներին զուգընթաց, այսօր արդեն գործի դրվեց պատգամավորական մանդատի ուժով իրենց անձեռնմխելի համարող իմքայլական առանձին պատգամավորների սանձարձակ, քաղաքացիներին կոպիտ վիրովորող, սադրիչ և բռնություն կամ դրա սպառնալիքների գործադրում ենթադրող վարքագիծ:
-
29.12.2020|
13:58
Հետպատերազմական շրջանում զինված բախման տանող որևէ սադրանք կամ դրա վերաբերյալ որևէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը, զգուշացնում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
-
29.12.2020|
13:57
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 348-ով՝ հասնելով 158296-ի, գրանցվել է մահվան 24 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
29.12.2020|
13:56
Ադրբեջանի զինվորականների կողմից Հայաստանի սահմանային բնակավայրերի միջնամասում «բարի գալուստ Ադրբեջան» գրառումով ցուցանակի տեղադրումն արվել է Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք), հայտարարում է ՀՀ մարու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։