Մենք պարզ մի նպատակ ենք հետապնդում՝ կաշառակերներին ու «իրենց բերանից կտրող» կաշառք տվողներին ծանոթացնել կամ մեկ անգամ ևս հիշեցնել Ամենակարող Աստծո խոսքը այս հոգեկործան երևույթի մասին:
«Չխաբվե՛ք. Աստված չի ծաղրվում, որովհետեւ ինչ-որ մարդս սերմանում է, նույնը եւ կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք» (Գաղ. 6; 7-8):
«Հարություն առա՞վ Քրիստոս, թե ոչ: Սա հիմնավոր հարց է, թե՛ կրոնական, թե՛ փիլիսոփայական, եւ թե՛ մարդկային հայացքներին վերաբերող ամբողջ գիտության, քանի որ հարություն առնել կարող էր միայն Աստված»:
Շատ մարդիկ այն համոզումն ունեն, թե իրենք կարող են Աստծուն ինչպես հարկն է ծառայել և պաշտել, եթե ըստ պատշաճի չհարգեն ու չընդունեն Նրա սպասավորներին՝ քահանաներին, ում Տերը ինքը կարգեց՝ որպես աստվածային շնորհների տնտեսներ և մատակարարներ:
Մարդը իր սերունդների մեջ փնտրում է իր դրախտը: Աշխարհ է գալիս մեկը, ով կարծես թե չկար ու եղավ, և բերում է իր հետ մի բան, որ մի ժամանակ կար, բայց կորսվեց:
Հորդորում է Տերը իրենց կյանքը համատարած հոգսի վերածող մարդկանց՝ հետամտեք Աստծո արդարությունը, որպեսզի ձեր առջև բացվի Աստծո ողորմության դուռը, որովհետև այդ դռան միակ բանալին Աստծո արդարության հանդեպ նախանձախնդրությունն է:
Հոգևոր խելք է անհրաժեշտ սեփական անձը քննելու համար, քանզի, ինչպես տեսնում ենք առօրյայում, խելագարի վարք են դրսևորում միայն ուրիշների գործերը քննողները, որոնք միաժամանակ լվանում են ոմանց ոսկորները, ոմանց` ուղեղները:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...