Տեր իմ, նետում ենք մեր գավազանը
Մեզ հանդիպակաց եկող օձերի վրա,
Թող գավազանն այդ կլլի նրանց, Տեր,
ՈՒ ոչնչացնի Քո իսկ սուրբ Արյամբ
ՈՒ նաև խոսքով,
Որով ասել ես` խնդրեք, կտրվի,
Դռները թակեք, նրանք կբացվեն:
Մենք մեզ քրիստոնյա ազգ ենք համարում և ուրախ ենք, որ խորհրդային բռնապետությունից հետո մեր հավատքը վերահառնեց, եկեղեցիները լցվեցին հավատացյալ մարդկանցով, բայց քիչ ենք անդրադառնում այն փաստին, որ մեր բազմադարյա քրիստոնեական փորձառության ընթացքում մեր Եկեղեցու հայրերը սահմանել են կանոններ, որոնք նզովք են պարունակում դրանք չկատարողների նկատմամբ:
Սուրբ Աթոռի Գահակալ Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյանը՝ Երուսաղեմի Պատրիարք Սրբազան Հայրը նամակով է դիմել Իսրայելի նախագահ վսեմաշուք Տիար Ռուվեն Ռիվլինին, կոչ անելով դադարեցնել Իսրայելի կողմից Բաքվին զենք մատակարարելը:
Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։
Այս հանդիմանող խոսքերը Քրիստոս ուղղում է այն քաղաքներին, որտեղ չընդունեցին Նրա վարդապետությունը, չնայած այդ քաղաքներում աստվածային մեծ հրաշքներ կատարվեցին:
Եվ իրապես այդ քաղաքներում Քրիստոս քարոզում էր անձամբ, որտեղ բազմաթիվ հրաշքներ ու նշաններ գործեց և արեց ամեն ինչ, որ նրանք ապաշխարեն:
Տիրոջից երկնչողների հոգին ապրելու է, քանզի նրանց հույսն իրենց փրկարարի վրա է։ Ով երկնչում է Տիրոջից, նա ոչ մեկից երկյուղի կասկած չի ունենա, ոչ ոքից չի վախենա, քանզի նրա հույսը Տերն է։ Ով երկնչում է Տիրոջից, երանելի է նրա հոգին։
Մեր ժամանակակից դարաշրջանի պատմության այն պահերին, երբ մենք գրեթե ամեն օր լուրեր ենք ստանում պատերազմներում հարյուրավոր ու հազարավոր մարդկային զոհերի մասին, համառորեն առաջ են գալիս «հավիտենական» կյանքի և անձի անմահության վերաբերյալ կարևոր հարցեր:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...