ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Անկախությունը չպետք է միայն թղթի վրա լինի

Անկախությունը չպետք է միայն թղթի վրա լինի
21.09.2024 | 11:22

Նրանք,ովքեր ոտնձգությունններ են կատարել Հայաստանի անկախության և ինքնիշխանության դեմ, պաթետիկ խոսքերով շնորհավորում, մաղթանքներ են հղում, այդ խոսքերի անկեղծությանն իրենք էլ չեն հավատում։ Հայաստանի պետական անկախությունը իշխող կլանների կողմից օգտագործվել և օգտագործվում է պետբյուջեն, երկրի հարստությունները թալանելու համար, ուստի բնակչության մի զգալի մասը Հայաստանի անկախությունն . է համարում մեր բոլոր դարդերի պատճառը։ Ցավալի փաստ է, որ Հայաստանը չունի քաղաքական, տնտեսական, ռազմական, տեղեկատվական անկախություն։

Շնորհավորելով Անկախության օրվա առթիվ` մաղթում եմ, որ Հայաստանն ազատագրենք օտարների ու դրանց հայաստանյան խամաճիկների լծից, դառնանք իսկապես անկախ, իրավական, զարգացած երկիր,որի բնակիչները չցանկանան արտագաղթել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4014

Մեկնաբանություններ