Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 
  • Տարոն Մարգարյանը՝ մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահ

    Տարոն Մարգարյանը՝ մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահ

    12.01.2014| 21:20
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվել է մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Ընտրությունը կայացել է այսօր տեղի ունեցած Երևանի շախմատի ֆեդերացիայի կոնֆերանսում։ Այդ մասին հայտնում է armchess.am կայքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
  • ՌԴ-ում անոմալ շոգի, իսկ ԱՄՆ-ում սառնամանիքների պատճառն արկտիկական ցիկլոնն է

    ՌԴ-ում անոմալ շոգի, իսկ ԱՄՆ-ում սառնամանիքների պատճառն արկտիկական ցիկլոնն է

    12.01.2014| 13:54
    Այն, որ Ռուսաստանի մի շարք շրջաններում և ԱՄՆ-ում, Կանադայում անբնական բարձր և ցածր ջերմաստիճաններ են գրանցվել այս ձմեռ, երկրի մթնոլորտն ուսումնասիրող մասնագետների կարծիքով, պայմանավորված է Հյուսիսային Ամերիկայից ներխուժած արկտիկական ցիկլոնով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային մթնոլորտային ծառայության մասնագետ Գրեգ Կարբենը:
  • Նալբանդյանը գրավել է Կուբան

    Նալբանդյանը գրավել է Կուբան

    11.01.2014| 17:04
    Հունվարի 10-ին Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Կուբա։ Հավանայում նրան ընդունել է Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը:
  • Մի քանի օր Լոնդոն չգնաք

    Մի քանի օր Լոնդոն չգնաք

    11.01.2014| 17:00
    Մեծ Բրիտանիայում Թեմզա գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով բնակավայրերը Օքսֆորդշիր, Բաքինգեմշիր կոմսություններում և Լոնդոնի արևմուտքում: Ջրհեղեղներն անակնկալ չէին բնակիչների համար. օդերևութաբանները նախազգուշացրել էին վտանգի մասին մի քանի օր առաջ, շատերը նախապես պատրաստվել էին՝ տեղափոխել էին թանկարժեք իրերն անվտանգ վայրեր, կուտակել էին ավազով պարկեր, գնել էին նավակներ, որ հաջողությամբ փոխարինում են ավտոմեքենաներին։
  • Մահացել է Արիել Շարոնը

    Մահացել է Արիել Շարոնը

    11.01.2014| 16:50
    85 տարեկան հասակում այսօր մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը։
  • Սրտի ուզածի չափ կերա՞ք, խմեցի՞ք, հանգստացա՞ք, այժմ էլ` ի գործ

    Սրտի ուզածի չափ կերա՞ք, խմեցի՞ք, հանգստացա՞ք, այժմ էլ` ի գործ

    11.01.2014| 14:24
    Ավարտվեցին ամանորյա տոնական օրերը, որոնցից ամենամեծ օգուտը քաղեցին դպրոցականները: Եվս մեկ-երկու օր, և նորից կսկսվի դպրոցականների ու նրանց ծնողների ամենօրյա մղձավանջը: Իսկ վերջիններիցս, իհարկե, մեծ ջանքեր են պահանջվելու` փոքրիկներին առավոտ վաղ արթնացնելու, պատրաստելու և դպրոց ճանապարհելու համար:
  • Անոմալ ցրտերի հետևանքով սառել է Նիագարա ջրվեժը

    Անոմալ ցրտերի հետևանքով սառել է Նիագարա ջրվեժը

    11.01.2014| 14:02
    Վերջին 100 տարվա մեջ սա առաջին դեպքն է: Անոմալ ցրտերը, որ ԱՄն-ում սկսվեցին հունվարի սկզբին, հանգեցրել են աշխարհի ամենախոշոր ջրվեժներից մեկի` Նիագարայի սառցակալմանը:
  • Բանակցություններում տեխնիկական խնդիրներ են

    Բանակցություններում տեխնիկական խնդիրներ են

    10.01.2014| 16:18
    Ժնևում հանդիպելու են ԱՄՆ-ի, Եվրամիության և Իրանի պաշտոնյաները՝ նոյեմբերին պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը քննարկելու համար։
  • Երկիրը ծածկել է արևային ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

    Երկիրը ծածկել է արևային ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

    10.01.2014| 15:59
    Արևի վրա արձանագրվել է հզոր բռնկում, ինչը Երկրի վրա առաջացրել է մագնիսական փոթորիկ, որը դարձել է ամենահզորը վերջին տասնամյակում: Դրա հետևանքներն առաջին հերթին զգացվում են ծերերի և երեխաների մոտ: Եղանակի հանդեպ զգայուն մարդկանց մոտ ևս առաջանում են սրտի և նևրոզների հետ կապված խնդիրներ:
  • ԱՄՆ-ում վաղվանից սառնամանիքները կնահանջեն

    ԱՄՆ-ում վաղվանից սառնամանիքները կնահանջեն

    10.01.2014| 14:00
    ԱՄՆ-ի տարածքում այս շաբաթվա ընթացքում անբնական սառնամանիքի և ձյան հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի: Մարդկանց մեծ մասը մահացել է ցրտահարվելուց, ոմանք էլ ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահարների զոհ են դարձել: