-
28.11.2013|
11:38
Այսօր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ԵՄ նախագահությամբ սկսվում է «Արևելյան գործընկերների» գագաթնաժողովը: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ողջունել է մասնակից երկրներին և շնորհավորել Մոլդովային ու Վրաստանին` համաձայնագրի նախապես ծրագրված նախաստորագրման համար:
-
27.11.2013|
17:30
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը: «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է արդեն 10 տարի: Այն կազմակերպվում է Մայր Աթոռի բարերար, ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի հովանավորությամբ:
-
27.11.2013|
16:55
Նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաներում, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ապօրինի որսորդության դեմ իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ից աջ 500 մ հեռավորությամբ գտնվող «Կապի գլուխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են ապօրինի որսացած բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
-
27.11.2013|
15:51
Պարույր Հայրիկյանը այս օրերին իր կուսակից ընկերների հետ նստացույց է անում նախագահականի մոտ: Սա մի ակցիա է, որով հասարակության մի հատված կարող է տեղեկացվել, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը: Հայրիկյանն այս օրերին նաև հարցազրույցներ է տալիս ու փորձում բացատրել իր քայլի նպատակը:
-
27.11.2013|
15:43
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2013 թվականի նոյեմբերի 25-ին դեսպան Շառլ Ազնավուրն անձամբ է Քերոլայն Քոքսին հանձնել Շառլ Ազնավուրի անվան մրցանակը Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած ակնառու նվաճումների համար: Մրցանակը ստեղծվել է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) ՀԿ-ի, ինչպես նաև Եվրոպա-Հայաստան Խորհրդի (ԵՀԽ) կողմից:
-
27.11.2013|
15:14
«Ես Մարքսի «Կապիտալն» եմ կարդացել, որ հասկանամ ՄՄ որոշումը»,- այսօր ՄԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Լարիսա Ալավերդյանը` նշելով, թե այդ փաստաթղթի ոչ միայն մանրամասներին, այլև «խոշորներին» էլ ծանոթ չենք:
-
27.11.2013|
14:50
«Մենք նորից բարիկադնե՞ր պիտի կառուցենք` մի կողմում ԵՄ կողմնակիցները, մյուսում` ՄՄ: Առայժմ չի եղել սառը դատողություն այս որոշման առնչությամբ: Եթե Հայաստանը չընտրեց ԵՄ-ի ասոցացման ճանապարհը, Եվրոպայի մեղքն էլ կա: Երեք իշխանությունները չեն արել քայլեր, որ Հայաստանի տնտեսությունը զարգանար»,- նկատեց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը:
-
27.11.2013|
12:11
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիա երկօրյա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկին, հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոմանո Պրոդիին: Պուտինի հանդիպումը պապի հետ արդեն որակել են պատմական:
-
27.11.2013|
11:32
Դեկտեմբերի 2-6-ը Երևանում կանցկացվի «Հարևաններ. հայացք Հայաստանից» խորագրով երիտասարդական գիտաժողովը։ Այն իրականացվում է «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի» և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից՝ ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող «Աջակցություն՝ երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։ Գիտաժողովի անցկացմանն աջակցում են Երիտասարդ առաջնորդների դպրոցը, Ամերիկայի հայկական համագումարը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան։
-
26.11.2013|
18:43
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի այսօրվա հյուրն էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը:Նա հանդիպեց հայաստանյան մի շարք բուհերի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ: Դեսպանը ուսանողներին ներկայացրեց իր կենսագրությունը: