-
26.11.2013|
11:13
Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել` ՈՒկրաինայի իշխանություններից պահանջելով ստորագրել Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի Ասոցացման համաձայնագիրը: Նախկին վարչապետի այս բովանդակությամբ նամակն ընթերցել է վերջինիս վստահված անձը` իրավապաշտպան Սերգեյ Վլասենկոն:
-
26.11.2013|
10:38
Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը դրական արձագանք կարող է դառնալ աբխազական երկաթգծի վերագործարկման հարցում։ Առաջին անգամ Վրաստանը, Աբխազիան և Հայաստանը լուրջ ուսումնասիրություններ են սկսել այս երկաթգծի վերագործարկման շուրջ։
-
26.11.2013|
01:43
Փակ շուկան «մանրամասն» սիրելուց, այն «դեղնացնելուց», «այծացնելուց», «ավանակելուց», Հարավարևմտյան վարչական շրջանը վերջնականապես լիմինդրացնելուց հետո Սամվել Լիմինդրովիչը հասել է… Եռաբլուր:
-
25.11.2013|
18:55
Նոյեմբերի 24-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում խաչատրյանական տոն էր։ Մոսկովյան հանդիսատեսի առջև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։
-
25.11.2013|
17:17
Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը կարծում է, որ առաջիկայում սպասվող Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան վերջակետ կդնի այն պատմությանը, որը սկսվել էր 1995 թվականից, երբ Հայաստանում տեղադրվեցին ռուսական ռազմաբազաները:
-
25.11.2013|
12:47
Երեկվա ողջ օրը Կիևում եվրակողմնակիցների հանրահավաքը չի դադարել: Մասնակցել է մոտ 150 հազար մարդ, իսկ գիշերը մարդիկ լուսացրել են 20-ից ավելի վրաններում: Լուսադեմին «Բերկուտ» ջոկատայինները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Մի քանի հոգի վնասվածքներ են ստացել: Ըստ ուկրաինական կայքերի ռեպորտաժների, հանրահավաքի մասնակիցները խոսել են եվրոպական արժեքների մասին, որոնք ասոցացնում են ժողովրդավարության հետ:
-
25.11.2013|
11:54
Բարեբախտաբար, այն մեզանից այնքան հեռու է տեղի ունեցել, որը ոչ մի վտանգ չի ներկայացրել:
Աստղագետները հեռավոր գալակտիկայում արձանագրել են այնպիսի պայծառ լուսաբռնկում, որ մեկնաբանել են որպես «հրեշավոր ուժի» պայթյուն, որը, հավանաբար, «դուրս է թռել» Մեծ պայթյունից:
-
25.11.2013|
11:17
Նոյեմբերի 24-ին մեկնարկեց «Salvador Fest 2013» մտքի փառատոնը։ Արդեն ամենամյա դարձած այս միջոցառմանը մասնակցում են բուհերի մարքեթինգային և հարակից ամբիոնների ուսանողներ, երիտասարդ մասնագետներ: Փառատոնի նպատակն է բացահայտել ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին, նրանց տալ իրենց մտքերն իրականություն դարձնելու հնարավորություն։
Մարքեթինգի հայկական ակումբի ղեկավար Տարոն Պարսամյանը մասնակցելու հայտ ներկայացրած երիտասարդներին տեղեկացրեց մտքի փառատոնի կանոններին։
-
25.11.2013|
10:44
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը տեխնոլոգիական և այլ բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների միջև համագործակցությունը խթանելու և համապատասխան բիզնես հարթակ ստեղծելու նպատակով նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Դիլիջանում առաջին անգամ կազմակերպում է Business Innovation Forum:
-
24.11.2013|
17:38
Ժնևում ընթացող բանակցություններում Իրանը և վեցնյակը ընդունել են համատեղ փաստաթուղթ միջուկային խնդրի վերաբերյալ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ վեցնյակը համաձայն է ընդունել խաղաղ ատոմի Իրանի իրավունքը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ համաձայնագրով չի ճանաչվում ուրանի հարստացման Իրանի իրավունքը: