BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 
  • Աշխատելով միասին՝  բարձրացնենք որակը

    Աշխատելով միասին՝ բարձրացնենք որակը

    24.11.2013| 16:28
    Նոյեմբերի 21-23-ը Շվեդիայի, Գոտեմբուրգ քաղաքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցել է որակի ապահովման եվրոպական ութերորդ ֆորումին:
  • «Խաղողը կյանք է». հատընտիր խմիչքների բարեգործական աճուրդ Հայաստանում

    «Խաղողը կյանք է». հատընտիր խմիչքների բարեգործական աճուրդ Հայաստանում

    24.11.2013| 16:25
    Խաղողից պատրաստված լավագույն խմիչքների համտես և աճուրդ Հայաստանում. հատուկ ընտրված բարձրակարգ ու նրբահամ կոնյակներ, գինիներ, շամպայններ և արմանյակ տարբեր երկրների նշանավոր արտադրողներից: Աճուրդին կներկայացվեն էլիտար բացառիկ խմիչքներ, որոնց մի մասն աճուրդի համար հատուկ բերվել է Հայաստան: Մասնավորապես կներկայացվեն` «Նոյան Տապան» Կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008թ., Tignanello 2010, 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռա, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ:
  • Գայլին այցելել են կենդանաբանն ու բնապահպանը

    Գայլին այցելել են կենդանաբանն ու բնապահպանը

    23.11.2013| 19:31
    Օրերս «Յունիգրաֆ իքսի» կողմից Երևանում վնասազերծված գայլին այցելել են ՀՀ գիտություննների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ներկայացուցիչ Մամիկոն Ղասաբյանն ու բնապահպան Սիլվա Ադամյանը։ Նրանք նախ փաստեցին, որ կենդանին իրոք գայլ է, ապա ծանոթացան վերջինիս վիճակին։ Նշենք, որ գայլը շատ թույլ է, ոտքի չի կանգնում։
  • «Մենք ընդամենը գործիք ենք` Ռուսաստանի խաղի մեջ»

    «Մենք ընդամենը գործիք ենք` Ռուսաստանի խաղի մեջ»

    23.11.2013| 14:05
    «Ցանկացած նորմալ մարդ կամ մասնագետ միշտ ավելի բարձր նշաձող է դնում և ձգտում է այդ բարձր նշաձողին: Սեպտեմբերի 3-ից հետո մենք մեր նշաձողը իջեցրինք մինչև հատակի մակարդակ, որ երևի սողալով տակից անցնենք: Ես անընդունելի եմ դա համարում: Փոխանակ մենք ձգտենք ավելի բարձր նշաձողի, որպեսզի երկիրը զարգացում ապրի, առաջ գնա, ետ ենք գնում: Ցավոք սրտի, մեր ժողովրդի մեծ մասը ռուսամետ է, դա ձգտումներից զուրկ զանգվածն է: Նրանք գերադասում են ստրուկ լինել, ունենալ տեր, ով իրենց մի կտոր հաց կտա: Բայց կա Սովետական միություն չտեսած սերունդ, երիտասարդություն, որը ձգտում է ավելի կայուն հիմքերի վրա իր ապագան կերտել: Ես զարմանում եմ` ինչպե՞ս կարելի է գնալ մի երկիր, որտեղ բոլոր չինովնիկների երեխաները կրթություն ստանալու համար Եվրոպա են գնում»,-խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների թեմայի շուրջ, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
  • «Սա Հայաստանի որոշումը չէ, ընդամենը նախագահի հայտարարություն է»

    «Սա Հայաստանի որոշումը չէ, ընդամենը նախագահի հայտարարություն է»

    23.11.2013| 13:59
    Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի`նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված Մաքսային միությանը անդամագրվելու հայտարարության շուրջ բազմաթիվ իրարամերժ կարծիքներ հնչեցին քաղաքական տարբեր կառույցների ու քաղաքագետների կողմից: ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆՆ, օրինակ, կարծում է, որ սեպտեմբերի 3-ին նախագահի` ՀՀ-ի ՄՄ-ին անդամագրվելու հայտարարությունը, վատ տրամադրության հետևայնք է. «Այդ հայտարարություն անողը կամ վատ տրամադրություն կամ բարձր ճնշում է ունեցել»:
  • ՈՒկրաինայում պեղումների ժամանակ հայ զինվորի մասունքներ են հայտնաբերվել

    ՈՒկրաինայում պեղումների ժամանակ հայ զինվորի մասունքներ են հայտնաբերվել

    22.11.2013| 17:15
    ՈՒկրաինայի Վոլինսկի մարզի Կլեվեցկ գյուղի մոտակայքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են անհայտ զինվորների մասունքներ: Որոնողական աշխատանքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ ամփոփված են նաև 1925 թ. ծնված Սերգեյ Հարությունի Աղասյանի մասունքները: Սերգեյ Աղասյանը պատերազմից առաջ բնակվել է Երևանում, զորակոչվել է 1944 թվականին և նույն տարվա հուլիսին զոհվել Կովելյան ճակատամարտում:
  • «Ոչ մի շարժում իր անշահախնդրությամբ չի կարող համեմատվել ազատամարտիկների պայքարի հետ»

    «Ոչ մի շարժում իր անշահախնդրությամբ չի կարող համեմատվել ազատամարտիկների պայքարի հետ»

    22.11.2013| 16:51
    Հասարակության մեջ ձևավորվել է մի կարծիք, որ ցանկացած քաղաքացիական շարժման հետևում պարտադիր կանգնած են քաղաքական ուժեր: Թե, օրինակ, որքան են քաղաքականացված, ասենք, կոնկրետ ազատամարտիկների հանրահավաքները, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ տվեց իր գնահատականը.
  • Սերժ Սարգսյանի այցը թանգարան

    Սերժ Սարգսյանի այցը թանգարան

    22.11.2013| 15:30
    Մշակույթի նախարարության աջակցությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կբացվի մշտական ցուցադրություն: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է թանգարան, ծանոթացել թանգարանի նոր ցուցադրությանը:
  • «Այսպես երկիր չեն պահում, այսպես անխնա անգամ կին չեն բռնաբարում»

    «Այսպես երկիր չեն պահում, այսպես անխնա անգամ կին չեն բռնաբարում»

    22.11.2013| 15:06
    Այսօր ազատամարտիկ, ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ազատամարտիկներին առաջարկել է երկխոսության գնալ ՀՀԿ-ի հետ:
  • 300 մարդ բողոքում էր

    300 մարդ բողոքում էր

    21.11.2013| 19:59
    «Հետաձգել կուտակային կենսաթոշակային ներդրումը, ո՛չ նոր համակարգին, ամո՛թ կառավարությանը, մեր հաշվին գումարներ է աշխատում». նման արտահայտություններն անթիվ էին, ինչպես նաև աննախադեպ էր բողոքողների քանակը։ Մոտ 300 մարդ պաշարել էին կառավարության շենքը և ուզում էին, ո՛չ պահանջում էին՝ լսել իրենց։