BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 
  • Ինչ-որ բան այն չէ

    Ինչ-որ բան այն չէ

    11.11.2013| 23:02
    «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նոյեմբերի 9-ին, Երևանում, հակապուտինյան ցուցապաստառներով երթ կազմակերպելը մեծ հաշվով չի ունենա հետևանքներ:
  • Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները

    Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները

    11.11.2013| 17:28
    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ուսանողության համաշխարհային և Երիտասարդության միջազգային տոների առթիվ կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների էստրադային ստեղծագործությունների երեկո: Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորներ Էդգար Գյանջումյանի, Անժելա Ստեփանյանի, Էդմոնդ Մակարյանի, Բելա Հովհաննիսյանի, Ռաֆայել Մնացականյանի ստեղծագործությունները։
  • «Վարդանին դատելիս արդար քննություն ենք ուզում»

    «Վարդանին դատելիս արդար քննություն ենք ուզում»

    11.11.2013| 16:28
    «Օրենքի առաջ բոլորը հավասար են, Վարդան Պետրոսյանը բոլորից լավ գիտի դա…Վարդանին անձամբ եմ ճանաչում, շուրջ 30 տարի և նրան ճանաչելով կարող եմ վստահ ասել, որ նա չի խուսափի պատասխանատվությունից: Նա իմ մտերիմ ընկերն է: Առաջին զգացողությունը, որ ունեցա այդ լուրը լսելուց, այս էր` «Վա՛յ, ո՞նց է նա ապրելու այսքանից հետո», մտածեցի ես` իմանալով Վարդանի մարդկային հատկանիշները: Նա պատասխանատվությունից հեռացող չի: Եթե նույնիսկ խնդրեն, ասեն` գնա, իր համար դա կլինի ուղղակի ծիծաղելի: Եթե նույնիսկ չկալանավորեն, միևնույն է, նա կգերադասի կրել պատիժը»,-ասաց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Գասպարյանը` պատասխանելով հարցին, թե, ըստ նրա, դատական ինչպիսի՞ մոտեցում կցուցաբերվի դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ, արդյո՞ք նրա հայտնի լինելը կմեղմացնի նրա նկատմամբ սահմանված պատիժը:
  • «Կաֆեում» հեղափոխությանն էին հետևում

    «Կաֆեում» հեղափոխությանն էին հետևում

    11.11.2013| 16:16
    «Հեղափոխության չէինք գնացել, կաֆեում նստած էինք, տեսանք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Շանթ Հարությունյանի «հեղափոխության» վայրում լինելու հանգամանքն այսպես բացատրեց հայտնի գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
  • Երբ Վարդանը հերոս է, իսկ «Արտլաբի տղաները»` սովորական կարգ խախտողներ

    Երբ Վարդանը հերոս է, իսկ «Արտլաբի տղաները»` սովորական կարգ խախտողներ

    11.11.2013| 13:28
    Երեկ երեկոյան ձերբակալվել են «Արտ լաբորատորիա» խմբի անդամները` նկարիչ-արվեստագետներ Կարեն Օհանյանը, Էդգար Ամրոյանը, Արթուր և Արա Պետրոսյանները, ու չորս ժամ հետո բաց են թողնվել: Նրանք ձերբակալվել են «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի դիմանկարի համար, որը արվել է նաև ԱԺ ընդունարանի պատին: Նրանք համարում են, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է և փորձել են իրենց վերաբերմունքը հնարավորինս հանրայնացնել` գրաֆիտիներով խոսելով դրա մասին: «Արտլաբի» տղաները հայ ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ են, ովքեր ժամանակակից արվեստի իրենց ընկալումներով փորձում են փոքր-ինչ յուրօրինակ շունչ հաղորդել մեր մշակութային գորշությանը:
  • Նոր, երիտասարդական ՀԿ Գյումրիում

    Նոր, երիտասարդական ՀԿ Գյումրիում

    10.11.2013| 16:43
    Շիրակի մարզի երիտասարդության համար նոր հորիզոն է բացվել: Գյումրեցի մի խումբ ակտիվ երիտասարդների ջանքերով ստեղծվել է «Լոգոս» երիտասարդական ՀԿ, որի նպատակն է մարզային երիտասարդության հիմնախնդիրները վեր հանել և լուծումներ գտնել:
  • 14.00-ի դրությամբ արարատցիների 45%-ը մասնակցել է ընտրության

    14.00-ի դրությամբ արարատցիների 45%-ը մասնակցել է ընտրության

    10.11.2013| 16:32
    Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Արարատի մարզի երկու համայնքում՝ Արարատում և Նշավանում, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են: Արարատ համայնքում քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 5930 կամ 44.86 % Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 13218):
  • Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է

    Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է

    10.11.2013| 16:30
    Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է։ Այդ առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը շնորհավորական ուղերձ է հեղել, որում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի´ երիտասարդներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ։ Այս օրը տոնացույցում ամրագրվել է 1945 թվականին՝ խորհրդանշելով երիտասարդության համախմբումն ու միասնականությունը։
  • Հարյուր հազարավոր վիետնամցիներ լքում են իրենց տները`մոտեցող թայֆունի պատճառով

    Հարյուր հազարավոր վիետնամցիներ լքում են իրենց տները`մոտեցող թայֆունի պատճառով

    10.11.2013| 16:28
    Ավելի քան 200 հազար Վիետնամի քաղաքացիներ արդեն լքել են իրենց հայրենի երկիրը` մոտեցող թայֆունի պատճառով: Մարդիկ տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ: Առավել վտանգավոր տարածքներում ընդգրկված են միայն զինվորականներ: Ավելի վաղ աղետները մեծ հարված են հասցրել Ֆիլիպիններին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 1200 մարդ:
  • «Պետք է հասկանան, որ ամեն ինչ ունի սահման»

    «Պետք է հասկանան, որ ամեն ինչ ունի սահման»

    09.11.2013| 18:43
    «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը մասնակցում էր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների այսօրվա ակցիային, համաձայնեց irates.am-ի այն դիտարկմանը, որ, եթե այսօր իշխանությունն կամ ընդդիմությունը գործեին հասարակության պահանջներին համահունչ, ապա Շանթ Հարությունյանը ստիպված չէր լինի դիմելու նման հուսահատ և ծայրահեղ քայլի: