-
02.07.2013|
12:36
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները հունիսի 29-30-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում՝ վրացական խորհրդարանում, մասնակցեցին Հարավային կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդներ՝ յուրաքանչյուր երկրից 15 պատվիրակ։ Երիտասարդ քաղաքական գործիչները ներկայացնում էին իրենց երկրների տարբեր կուսակցությունները։
-
02.07.2013|
01:05
Ըստ տեղեկությունների՝ Երևանում կառուցվելու է 100 թեքահարթակ՝ յուրաքանչյուրը 200 հազար դրամ արժողությամբ, և Երևանի բյուջեից 20 մլն դրամ է նախատեսվել դրա համար:
-
01.07.2013|
14:48
Ծնունդդ ժամանակի թելադրանքով էր, գործունեությունդ` հաստատակամ ու անկողմնակալ: Հայաստանի բազմազան մամուլի ընտանիքում քո հնգամյա խոսքուբարքով ձևավորել ես ուրույն ձեռագիր: Խմբագրակազմդ ու լրագրող-աշխատակիցներդ` իրենց անաչառ հոդվածներով, անկոտրում ու յուրահատուկ խոսք ու գրիչ, անուն ու ստորագրություններ ունեն…
-
01.07.2013|
11:47
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան մասնակցել է Գյումրիի՝ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչմանն արժանանալու կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը:
-
30.06.2013|
12:52
Այսօր Խորվաթիայում անցկացվում են զանգվածային տոնախմբություններ՝ նվիրված Եվրամիության անդամակցմանը։ Եվրոպական երկրների առաջնորդները հավաքվում են մայրաքաղաք Զագրեբում, որպեսզի մասնակցեն այդ տոնախմբություններին։ Հուլիսի 1-ից բալկանյան այս երկիրը կդառնա ԵՄ 28-րդ անդամը։
-
29.06.2013|
22:11
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ:
-
29.06.2013|
15:45
Հունիսի 28-ին կայացել է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են 2012-ին իրականացրած 28 հնագիտական հուշարձանների պեղումների հաշվետվություններ:
-
28.06.2013|
16:22
Օրերս, ՌԴ-ի`Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մեծ «իրարանցում» առաջացրեց հայ հանրության մեջ, այն լայն արձագանքի արժանացավ հասարակական տարբեր խավերի ներսում: Անմասն չմնացին նաև մեր քաղաքական գործիչները և սկսեցին մեկը մյուսից ուժգին ու մոլեռանդորեն քննադատել, պախարակել դաշնակից Ռուսաստանի քայլը: Նրանք իրենց կարծիքներն արտահայտեցին տարբեր ամբիոններից` հնչեցնելով թե իրարամերժ և թե միանման վերլուծություններ:
-
28.06.2013|
15:56
Այսօր, ԱԻՄ նախագահ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացավ «կարմիր բերետավորների» ուղեցկցությամբ`պատճառաբանելով, որ նրանց տրամադրել է պետությունը`իր անվտանգության ապահովման համար:
-
28.06.2013|
13:54
Երևան Բրենդ նախագծի շրջանակներում «Կերտում ենք Երևանը» խորագրով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Երեք սուզորդների»հարթակում, հունիսի 28-ին ժամը 17:00-ին, յոթ նկարիչներ՝ յուրաքանչյուրը մեկ գույնով, մեկ ընդհանուր կտավի վրա պատկերելու են իրենց Երազանքի Երևանը: