-
21.05.2013|
13:34
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սկսում է իր այցելությունները Մերձավոր Արևելք, որի ընթացքում նա կփորձի կոչ անել Սիրիայի հակամարտող կողմերին սկսել խաղաղ բանակցությունները։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արդեն իսկ մերժել է ընդդիմության հետ խաղաղ բանակցությունների գաղափարը՝ ասելով, որ վերջիններս պատրաստ չեն դրան։
-
20.05.2013|
20:50
Կարկտահարությունից տուժած գյուղերի ճարահատյալ բնակիչները այսօր որոշել էին բողոքի ակցիա անցկացնել նախագահական նստավայրի առաջ, բայց նրանք մայրաքաղաք չհասան, փոխարենն Արմավիր տանող գլխավոր ճանապարհին նրանց հետ հանդիպման եկան գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
-
20.05.2013|
18:11
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը քառօրյա նիստերի առաջին օրը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե կառավարությունը պատրաստվու՞մ է նոր դեսպանատներ բացել արտերկրում:
-
20.05.2013|
16:15
Իրաքում ավելի քան 37 մարդ է մահացել երկրի հարավային և կենտրոնական հատվածներում ահաբեկչական ալիքից։ Պայթյունների մեծ մասը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաղդադում։
-
20.05.2013|
15:16
Այսօր Ազգային ժողովի մեծամասնությունը 48 կողմ, 57 դեմ, 2 ձեռնպահ քվեարկությամբ մերժեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը:
-
20.05.2013|
13:49
Նվազագույնը մեկ մարդ է մահացել ԱՄՆ Օկլահոմա նահանգին պատուհասած տորնադոյից։ Աղետից ավելի քան 100 բնակելի տուն է ավերվել, տեղի են ունեցել բազմաթիվ ավտոճանապարհային պատահարներ։
-
19.05.2013|
18:21
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի ՊՆ N զորամասում ծառայակցի արձակված հրազենային գնդակից զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին բողոքի ակցիայի նպատակով Երևան տեղափոխելու փորձը և դրան հաջորդած խոչընդոտներն ինձ հիշեցրին տարիներ առաջ տեղի ունեցած համանման մի պատմություն:
-
18.05.2013|
18:30
Սեփական PR-ը ուրիշի վշտի վրա կառուցող «գործիչներին» այսօրվա դեպքերը, բնականաբար, անտարբեր չէին կարող թողնել: Առաջատարը կրկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն է, ով մահացած զինվորների մայրերի վիշտը հերթական անգամ քաղաքական շոուի վերածեց:
-
18.05.2013|
15:52
Այօսր Սևան-Երևան մայրուղու վրա բախում է տեղի ունեցել ոստիկանների և Նոյեմբերյանի զորամասում զոհված զինծառայող, Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Լյուքս Ստեփանյանի հարազատների միջև:
-
17.05.2013|
21:56
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայքից տեղեկանում ենք, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այցելել է Արմավիրի մարզի մի քանի համայնքներ, որոնք վերջին օրերին ուժգին կարկտահարության պատճառով մեծ վնասներ են կրել: Գ.Ծառուկյանը ծանոթացել է գյուղացիների հոգսերին։