12.06.2020|
02:49
Սեբաստիա, Գյումրի, Երևան։ Էդուարդ Արծրունյանի ակունքը Սեբաստիան էր։ Ջարդերից մազապուրծ Արծրունյանները 1920-ին հաստատվեցին Գյումրի քաղաքում։ 1929-ի տարեվերջին ծնվեց 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենաանշփոթելի վարպետներից մեկը՝ Էդուարդ Արծրունյանը. գեղարվեստական մականունը՝ Ածան։ Այս յուրօրինակ մականվանը դեռ կանդրադառնանք։