-
27.01.2020|
12:58
Մալագայում կայացած իսպանական «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակաբաշխության ընթացքում «Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում» ֆիլմը ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ:
-
24.01.2020|
05:25
«Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայ հեղինակների գրքերը հրատարակվում են արտերկրում: ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի գլխավոր մասնագետի պաշտոնակատար ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ տեղեկացմամբ՝ վերջին երեք տարում 30-ից ավելի գրքի հրատարակման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որոնց մի մասը հրատարակվել է, մյուս մասը ընթացքում է, և ծրագիրը շարունակական է:
-
24.01.2020|
05:15
Խրուշչովյան ձնհալքը և ձնհալքյան հետագա շրջանը Երևանում ընթանում էր առանց կարծր դիմակայության։ 1958-ին Փարիզից Երևան է հասնում անվերապահորեն 20-րդ դարի նշանավոր քանդակագործներից մեկի` Հակոբ Գյուրջյանի ստեղծագործությունների հավաքածուն։
-
24.01.2020|
05:10
«Իրատեսի» հյուրը գրող ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է:
Վերջին մեկ տարվա ընթացքում նա մի քանի ճանապարհորդություն է կատարել դեպի Արևմտյան Հայաստանի տարբեր սրբազան վայրեր, ինչպես և հարևան Վրաստանի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն:
-
21.01.2020|
01:15
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ հանրահայտ իտալացի նկարիչ Կառլո Մոնտարսոլոյի կտավների «Լույս, ձայն, գույն» խորագիրը կրող ցուցադրությունը: Միջոցառումը կազմակերպել է «Մոնտարսոլո» ընկերակցությունը` ՀՀ- ում Իտալիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության հովանավորությամբ:
-
21.01.2020|
01:13
Ի՞նչ փոխհարաբերության մեջ են նկարչի աշխարհն ու դրսի աշխարհը: Ինչպե՞ս են երկխոսում արվեստագետն ու արվեստասերը: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը նկարիչ, քանդակագործ ԱՆԱՆԻԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:
-
17.01.2020|
01:14
Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքի խնդիրը դարձյալ օրակարգում է: Մեկ տարի առաջ այս օրերին փլուզվեց պատմամշակութային շենքի մի մասը: Անկախ փորձագետների գնահատմամբ` պատճառը «Հին Երևան» նախագծի աշխատանքներն էին, որոնք ընթանում էին շինարարական չափորոշիչների կոպիտ խախտումներով։
-
17.01.2020|
01:00
Երկու տարի առաջ այցելեցի Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց։ Այցելեցի, զմայլվեցի և զրուցեցի մեր օրերի կերպարվեստի նշանակալից երևույթներից մեկի հետ։ (Այստեղ պիտի ցավով խոստովանեմ, որ ինչ-ինչ խոսք ու միտք ավարտին չէր հասել, և նյութը վարպետի սրտով չէր, բայց անցածն անդարձ է և ավելի լավ է այն մոռանամ ու անցնեմ ներկա օրվան)։
-
17.01.2020|
00:31
Կինոյից քիչ թե շատ իրազեկվածը միանգամից անվրեպ կասի՝ ո՛ր ֆիլմից է վերցված վերնագիր ծառայած արտահայտությունը, բայց քանի որ գործ ունենք ահռելի թվով դիլետանտների, կինոյի մեջ կինոյից բացի մնացած ամեն ինչը սիրողների՝ կինոխոպանչիների հետ, ստիպված ենք նրանց համար նշել վերնագրի աղբյուրը՝ «Ոսկե հորթը», որն Իլյա Իլֆի ու Եվգենի Պետրովի համանուն գրական երկի հենքի վրա արված կինոնկար է։ Թվացյալ այս անուղղակի խոսքից արդ անցում բուն նյութին։
-
17.01.2020|
00:26
«Իրատեսը» շարունակում է զրույցը «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԻ հետ: