Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ես կասեմ կարճ` վատ չեմ աշխատել»

«Ես կասեմ կարճ` վատ չեմ աշխատել»
22.10.2012 | 17:25

2013 թվականի փետրվարին ավարտվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայում վերջինս ներկայացրեց 2011 թվականի հաշվետվությունը, իսկ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին` հանգիստ խղճո՞վ է հեռանում պաշտոնից, պատասխանեց.

«Այո, իմ ժամկետը ավարտվում է փետրվար ամսին, երկրորդ ժամկետն է: Ես ավարտից հետո հանդես կգամ մամլո ասուլիսով և հաշվետվությամբ: Ես կարծում եմ` ցանկացած աշխատանքից էլ բավարարված կամ չբավարարված պետք է լինի հասարակությունը: Ես կասեմ կարճ` վատ չեմ աշխատել»:

Պարզ է, չէ՞, երբ «համեստորեն» ասում են` վատ չեմ աշխատել, պիտի հասկանալ` աշխատել եմ փայլուն: Իսկ էդ «փայլունի» արդյունքն այն է, որ հայաստանցիների 60 տոկոսը (մի քիչ ավել- մի քիչ պակաս) Հ1-ից զզվում է:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ