Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Առաջիկա հանգստյան օրերին «Տաթևերը» կգործի անվճար

Առաջիկա հանգստյան օրերին «Տաթևերը» կգործի անվճար
17.10.2013 | 17:42

Հոկտեմբերի 16-ին լրացել է «ՏաԹևեր» ճոպանուղու գործարկման երրորդ տարին: Այս ընթացքում ճոպանուղուց օգտվել են շուրջ 200 հազար զբոսաշրջիկներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Տաթևի վանքի վերածննդի ծրագրին:

Ճոպանուղու 3-ամյակի կապակցությամբ «ՏաԹևեր»-ի տնօրինությունը առաջիկա հանգստյան օրերի համար հաստատել է հատուկ սակագներ. հոկտեմբերի 19-ին և 20-ին «Տաթևեր» ճոպանուղու մեկ ուղղությամբ տոմսը կարժենա 2000 դրամ, հետադարձով՝ 3000 դրամ՝ համապատասխանաբար 3000 և 4000 դրամի փոխարեն։

Հարակից համայնքների բնակիչների համար հոկտեմբերի 19-ին և 20-ին «Տաթևեր» ճոպանուղին կգործի անվճար:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ