Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ ՄԶԳ-ն կներկայացնի 2013-2018թթ. Հայաստանի զարգացման իր ռազմավարությունը

ԱՄՆ ՄԶԳ-ն կներկայացնի 2013-2018թթ. Հայաստանի զարգացման իր ռազմավարությունը
10.12.2013 | 17:55

ԵՐԵՎԱՆ, ՀՀ. Ս.թ. դեկտեմբերի 11-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը(ԱՄՆ ՄԶԳ) հրապարակայնորեն կներկայացնի Հայաստանի տնտեսական աճի, կառավարման, առողջապահական և սոցիալական բարեփոխումների ոլորտների իր նոր հնգամյա ռազմավարությունը: Միջոցառման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն կներկայացնի 2013-2018թթ. ռազմավարությունը և հիմնական ծրագրային ուղղությունները:
Խոսքով հանդես կգան` Քարեն Հիլիարդ, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն
Վաչե Գաբրիելյան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Հրավիրվածների շարքումեն ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, տեղական և միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Վայրը` Արմենիա Մարիոթ հյուրանոց, Արարատ դահլիճ
Օրը` Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի 2013թ, ժ. 16:00-18:00:

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ