Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Կյանքի վառ գույները

Կյանքի վառ գույները
17.12.2013 | 12:59

«Հայ-Արտ» մշակութային կենտրոնի աջակցությամբ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի և գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներն ու շրջանավարտները կազմակերպում են բարեգործական ցուցահանդես-վաճառք: Ակցիայի կազմակերպիչները նվիրաբերելու են իրենց լավագույն աշխատանքները` գեղանկարներ, քանդակներ, ինքնատիպ զարդեր և ձեռքի այլ աշխատանքներ: Ինչպես նաև նկարելու են տեղում՝ թե կտավի, թե կավե աշխատանքների վրա՝ մասնակից դարձնելով այցելուներին:

Ցուցահանդես-վաճառքի ընթացքում կհնչի բարձրակարգ երաժշտություն` պրոֆեսիոնալ խմբերի կենդանի կատարմամբ:
Ստացված ողջ հասույթը կտրամադրվի երիտասարդ նկարիչ Արմեն Բաբերցյանի վիրահատությանը:

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ