Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Հղիության ընթացքում ընկույզի սպառումը նորածինների մոտ նվազեցնում է ալերգիայի ռիսկը

Հղիության ընթացքում ընկույզի սպառումը նորածինների մոտ նվազեցնում է ալերգիայի ռիսկը
26.12.2013 | 13:33

Հղի կանանց շրջանում առկա է թյուր կարծիք, թե ընկույզի օգտագործումը, հատկապես հղիության հետագա փուլերում, կարող է ազդել նորածնի զարգացման վրա` հանգեցնելով մի շարք ալերգիկ հիվանդությունների: «Մենք ուսումնասիրել ենք 8205 մայրերի պատմությունը, որոնց երեխաները ալերգիկ հիվանդություններով չեն տառապում: Պարզվում է, որ այն կանանց երեխաները, ովքեր մեկ ամսվա ընթացքում առնվազն հինգ անգամ ընկույզ են ուտում, 70 տոկոսով քիչ են տառապում ալերգիայով: ՈՒստի, կարող ենք վստահ ասել, որ արախիսի և ընկույզի օգտագործումը հղիության ընթացքում ունի նպաստավոր ազդեցություն առողջության վրա, հատկապես` դեռ չծնված երեխայի համար»,-ասել է Բոստոնի մանկական հիվանդանոցի բժիշկ Մայք Ս. Յանգը` խորհուրդ տալով հղի կանանց ուտել ընկույզ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ