Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տաջիկստանում Ձմեռ պապն ու տոնածառը արգելանքի տակ են

Տաջիկստանում Ձմեռ պապն ու տոնածառը արգելանքի տակ են
02.01.2014 | 16:34

Տաջիկստանի հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը կարծում է, որ ազգային մենթալիտետի համար Ձմեռ պապի և Ձյունանուշի կերպարները խորթ են և օտարածին: Տաջիկստանի կրթության և գիտության նախարարությունը հունվարի 1-ի նախօրեին երկրի բոլոր ուսումնական հաստատություններին առաջարկություն է ուղարկել, որի համաձայն՝ Ամանորին ոչ միայն նվերներ պետք է չգնել, այլև կտրականապես պետք է արգելել ամանորյա տոների անցկացումը:

Բացի այդ, այս տարի վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ պետական հեռուստատեսությամբ Ամանորի ծրագրերը հեռարձակվել են առանց Ձմեռ պապի, Ձյունանուշի և նույնիսկ առանց տոնածառի մասնակցությամբ: Նոր տարին խորհրդանշող այս բոլոր գործոնները, ըստ կազմակերպիչների, չեն համապատասխանում Տաջիկստանի ազգային ավանդույթներին:

Տաջիկստանում վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է Ամանորի տոնակատարությունների ամբողջական վերացման հնարավորությունը: Ամանորի հարցը վաղուց լուրջ վիճաբանության թեմա է և արդեն հասարակության մեջ տագնապի է հանգեցրել:

Տաջիկստանի մի քանի սերունդներ, որոնք, խորհրդային ավանդույթի համաձայն, հունվարի 1-ին տոնում են Նոր տարին, պահանջում են հարգանքով վերաբերվել պատմությանը: Վերջիններիս համար այն հարազատ և սիրելի տոն է դարձել:

Մինչդեռ ընդդիմախոսները կարծում են, որ Նոր տարին քրիստոնեական տոն է, այդ իսկ պատճառով պնդում են վերացնել այն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ