Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կնքվել է դարի համաձայնագիրը

Կնքվել է դարի համաձայնագիրը
13.01.2014 | 11:54

Իրանը և վեցնյակի անդամ երկրները հնգօրյա լարված քննարկումների արդյունքում համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին: Համաձայն պայմանավորվածության, Իրանը պետք է թույլատրի միջազգային տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ, ուրանի հարստացմամբ չանցնի 5 տոկոսը, սառեցնի պլուտոնիումի մշակման ծրագիրը: Փոխարենը Իրանի նկատմամբ կմեղմացվեն կիրառվող պատժամիջոցները: Փետվարի առաջին օրերին Իրանը կստանա սառեցված ակտիվների առաջին տրանշը` 550 մլն դոլարի չափով: Սառեցված ակտիվների ընդհանուր գումարը կազմում է 4.2 մլրդ դոլար:

ԱՄՆ նախագահը ողջունել է այս փաստը և այն համարել կարևոր քայլ աշխարհի անվտանգության համար: Բարաք Օբաման միաժամանակ ասել է, թե երկարաժամկետ համաձայնությունը Իրանից լրացուցիչ ջանքեր կպահանջի: Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ եթե Իրանը չկատարի սեփական պարտավորությունները, պատժամիջոցները կխստացվեն: Բարաք Օբաման նաև անդրադարձել է Կոնգրեսի որոշ անդամների` Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրենք ընդունելու փորձերին: ԱՄՆ նախագահն ասել է, որ եթե նման օրենքներ ընդունվեն, նա կօգտվի իր` վետոյի իրավունքից:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին նույնպես անդրադարձել է ձեռք բերված համաձայնությանը: Նա ասել է, թե համաձայնագիրը ճանաչում է Իրանի միջուկային իրավունքը և ուրանի հարստացման աշխատանքները կշարունակվեն: Ռուհանին նաև նշել է, թե Իրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել: Համաձայնագիրը ողջունել է և Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեին: Նկատենք, որ այս պատմական համաձայնությունը ձեռք բերվեց շնորհիվ Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի` չափավոր քաղաքականության և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` մոլորակի վրա մի նոր պատերազմ բացառելու բարի կամքի շնորհիվ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ