Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գագիկ Բեգլարյանը տեղում ստուգեց ճանապարհների անցանելիությունը

Գագիկ Բեգլարյանը տեղում ստուգեց ճանապարհների անցանելիությունը
16.01.2014 | 16:53

Վերջին օրերի առատ ձյան հետևանքով ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:

Յուրաքանչյուր մարզում ճանշինների ղեկավարները նախարարին զեկուցեցին իրենց կողմից սպասարկվող ճանապարհների մաքրման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների և դժվարությունների մասին:

«Աղ ու ավազի, համապատասխան տեխնիկայի և անհրաժեշտ աշխատուժի խնդիր չկա»,- նշեցին նրանք, ապա նաև հավելվեցին, որ հարկ եղած դեպքում էլ աշխատում են հագեցած գրաֆիկով, մի քանի հերթափոխով և անում են հնարավորինը, որպեսզի ձյան առատ տեղումներից ընդամենը ժամեր անց բոլոր ճանապարհները լինեն մաքուր և անցանելի:

Ճանապարհի երթևեկելի հատվածների անցանելիությունը լիարժեք ապահովելուց հետո, ճանշինների աշխատակիցները ձեռնամուխ էին եղել կողնակների մաքրման և ճանապարհների երթևեկելի մասի լայնացման աշխատանքներին:

Նշված մարզերի ավտոճանապարհները լիովին երթևեկելի են, չկա որևէ խոչընդոտ վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար, ինչն անշուշտ, ճանշինների բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի արդյունք է:

Գագիկ Բեգլարյանը ընդհանուր առմամբ գոհ էր ավտոճանապարհների վիճակից, կատարված աշխատանքներից։ Նախարարը կարևորեց, որ ավելորդ խնդիրներից խուսափելու համար ճանշինները ժամանակին կատարեն աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքները, որպեսզի ավտոճանապարհները մաքուր և անցանելի լինեն ողջ ձմռան ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ