Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այսօր գրկախառնության միջազգային օրն է

Այսօր գրկախառնության միջազգային օրն է
21.01.2014 | 14:41

Աշխարհում հունվարի 21-ը նշվում է որպես Գրկախառնության միջազգային օր (International Hug Day): Տոնը 1986թ. սահմանվել էր ԱՄՆ-ում՝ National Hugging Day անունով, այնուհետև տարածվել էր ամբողջ աշխարհում:

Տոնի ավանդույթի համաձայն՝ այսօր կարելի է բարեկամաբար գրկախառնվել անգամ անծանոթների հետ: Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: Հենց այս օրը երիտասարդ տղաներն ու աղջիկները գրկախառնվում են առանց ինտիմ ենթատեքստի: Բարեկամական գրկախառնությունը թույլ է տալիս հոգու ջերմությունը փոխանցել, հայտնում է Calend.ru-ն:

Ըստ հոգեբանների՝ գրկախառնվող մարդիկ ցանկանում են անվտանգություն, հարմարավետություն և սեր զգալ:

Հաճելին այն է, որ հունվարի 21-ի տոնը ոչ մի ծախս չի պահանջում: Հարկավոր է լոկ շռայլել ձեր ջերմությունը, գրկախառնություններ նվիրել սիրելիներին և մտերիմներին՝ դրանով հիշեցնելով ձեր անկեղծ և ջերմ զգացմունքների մասին:

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ