«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Չնայած բազմաթիվ տարաձայնություններին, շարունակվում է «Ժնև-2» համագումարը

Չնայած բազմաթիվ տարաձայնություններին, շարունակվում է «Ժնև-2» համագումարը
28.01.2014 | 14:50

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները Սիրիայի իշխանության և ընդիմության պատվիրակություններին կոչ են արել լինել ավելի պատասխանատու սիրիական հակամարտության հարցում:
«Ես կոչ արեցի նրանց ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերել, հարգել բանակցությունների գաղտնիությունը, լինել ավելի զգույշ: Դա նորմալ է, որ երկու կողմերն էլ շփվում են լրագրողների հետ, բայց այս դեպքում դա չափից դուրս է»,- ասել է Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչ Լախդար Բրահիմին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոնտրեյում սիրիացի դիվանագետի և լրագրողի զրույցն ավարտվել է բառային փոխհրաձգությամբ:
Ինչ վերաբերվում է Ժնևում ընթացող խաղաղության համագումարին, Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը, չնայած առանցքային հարցերի շուրջ բազմաթիվ տարաձայնություններին, շարունակում են բանակցությունները: «Մենք կշարունակենք քննարկումը»,- ասել է Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆեյսալ Միքդադը:
Ընդդիմությունը նույնպես բանակցությունները շարունակելու ցանկություն է հայտնել մինչև այն պահը, քանի դեռ անցումային կառավարության ստեղծման առաջարկի շուրջ համաձայնություն չի եղել:
Ավելի վաղ նշել էինք, որ ընդդիմությունը հիմնարար սկզբունքներով մերժել էր «Ժնև-2». սիրիական իշխանությունների հետ բամակցություները շարունակելու միջազգային կոնֆերանսը: Իր որոշումը նա հիմնավորել էր նրանով, որ այդ փաստաթուղթը չի տեղավորվում անցումային կառավարություն ստեղծելու գաղափարում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ