Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լոս Անջելեսը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Լոս Անջելեսը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
29.01.2014 | 12:04

ԱՄՆ-ի ամենախոշոր քաղաքներից մեկի՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն՝ միաժամանակ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն:
Խորհրդի անդամները բանաձևում նշում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է Կովկասի տարածաշրջանի կայունությանը՝ անցկացնելով ազատ և արդար ընտրություններ: Բանաձևում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար մղված պայքարին, որը ոգեշնչեց նաև տարածաշրջանի շատ ժողովուրդների:
Բանաձևը ներկայացրել է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Փոլ Գրեգորյանը: Բանաձևը շարունակում է Ռոդ Այլենդում, Մասաչուսեթսում, Մեյնում, Լուիզիանայում, Մերիլենդում, Ֆրեզնոյում և այլուր ընդունված նմանօրինակ բանաձևերի եւ հռչակագրերի շարքը:

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ