Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այց Եռաբլուր

Այց Եռաբլուր
29.01.2014 | 15:35

Բանակի 22-րդ տարեդարձի առթիվ այսօր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժինը կազմակերպել էր Ս. Սպանդարյանի անվան դպրոցի աշակերտների այցելությունը «Եռաբլուր» պանթեոն, որտեղ աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին հայ ազգային հերոսներին և նահատակներին, ծաղիկներ դրեցին հայրենիքի անկախության համար մարտնչած հայորդիների շիրիմներին: Երեխաների շուրթերով պանթեոնում հնչեցին հայրենսիրական երգեր և խոսքեր, կոչեր՝ ուղղված այսօրվա և ապագա հայրենքի պաշտպաններին:
Շնորհավորական և հարգանքի խոսքեր ուղղեց ներկաներին կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Գայանե Օհանյանը, ով կարևորեց նմանօրինակ ճանաչողական այցերը՝ իմաստավորելու այն ձեռքբերումները, որ ունենք, արժևորելու հերոսների սխրանքը, հիշելու նրանց: Երեխաները զինղեկի օգնությամբ ծանոթացան զորավար Անդրանիկի, Սոսեի կյանքի հետաքրքրաշարժ պատմության դրվագներին, մեծ հուզմունքով այցելեցին մերօրյա հետոս Արմեն Հովհաննիսյանի շիրմին: Այօրինակ միջոցառումները նպատակ ունեն երեխաներին ծանոթացնել մեր երկրի պատմությանը, դաստիարակել նրանց որպես հայրենասեր քաղաքացիներ և անհրաժեշտության դեպքում՝ հայրենքի պաշտպաններ:

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ