Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մայրաքաղաքի որոշ փողոցներում առաջացել են փոսեր

Մայրաքաղաքի որոշ փողոցներում առաջացել են փոսեր
30.01.2014 | 11:17

Դեկտեմբեր և հունվար ամիսներին աննախադեպ ցուրտ եղանակով, այնուհետ ջերմաստիճանի կտրուկ տատանումներով, նաև տեղումներով պայմանավորված` մայրաքաղաքի որոշ փողոցներում, որոնք հիմնականում չեն նորոգվել երկար տարիներ, առաջացել են փոսեր: Հաշվի առնելով անվտանգ երթևեկի ապահովման առաջնահերթությունը` Երևանի քաղաքապետարանի կողմից խնդիր է դրվել մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարած ընկերությունների առջև` հնարավորին կարճ ժամկետում իրականացնել ժամանակավոր փոսալցման աշխատանքներ: Հարկ է նկատել, որ տվյալ ընկերություններն աշխատանքներն իրականացնում են բացառապես իրենց սեփական միջոցների հաշվին: Հավելենք, որ արդեն գարնանը Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրերով ինչպես այդ, այնպես մի շարք այլ փողոցներում կմեկնարկեն ընթացիկ և հիմնական նորոգման աշխատանքները, որոնց շրջանակում կիրականացվեն նաև վերջնական փոսանորոգումներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ