Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Սիրիայի պատվիրակությունը` Ժնևում. «Վազք տեղում» և մեծ հույսեր

Սիրիայի պատվիրակությունը` Ժնևում. «Վազք տեղում» և մեծ հույսեր
01.02.2014 | 17:35

«Ժնևում Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները դժվարությունների են բախվել, առաջընթացը փոքր է, բայց կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակել փետրվարի 10-ին»,- ասել է Սիրիայի հարցերով ՄԱԿ -ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին: Ընդ որում, եթե նախօրեին կառավարության պատվիրակության ներկայացուցիչներն ասել էին, որ ժամն ու օրը արդեն համաձայնեցված է, ապա այսօր հայտարարել են, որ Դամասկոսի պաշտոնական պատվիրակությունը դեռ պետք է վիճելի օրը հաստատի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և կառավարության հետ համատեղ:

Ըստ էության, պատվիրակությունն ավելի քան մեկ շաբաթ է չի կարողանում համաձայնության գալ ցանկացած կետում: Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին իր դիրքերը չզիջելու և անցումային իշխանության հարցն ու ձևաչափը քննարկել չցանկանալու մեջ: Դամասկոսի ներկայացուցիչներն, իրենց հերթին, դժգոհ են ընդդիմադիր պատվիրակության կազմից և պահանջում են Ասադի ընդդիմախոսների ավելի լայն ներկայություն: Բանախոսների ելույթները պարբերաբար ուղեկցվել են բղավոցներով, իսկ լրագրողների միջամտությունը մի քանի անգամ վերածվել է ձեռնամարտի:
Բրահիմին իր ամփոփիչ հայտարարության մեջ նշել է շփման 10 հնարավոր կետ. «Կողմերի միջև առկա ճեղքը դեռևս մեծ է: Սակայն, քննարկումների ընթացքում, ես դիտարկում էի մերձեցման մի քանի հնարավորություն, Հնարվոր է, դա նկատել են նաև երկու կողմերն էլ, գուցե նույնիսկ չեն գիտակցում կամ, ապարզապես չեն ուզում ընդունել դա»,- ասել է Բրահիմին` հավելելով, որ ամենօրյա անարդյունավետ փորձերց հետո նա համոզել է, որ «էմոցիոնալ սիրիացիները խոսել և միմյանց լսել ուղղակի չեն կարողանում»: Մինչդեռ, դիվանագետը որոշել է իր համար եզրակացությունների պայմանական փոքրածավալ ցուցակ պատրաստել, որը, անցած օրերի համեմատ, նա այսօր կարող է արդեն դրական անվանել:
Հավելենք` երեկ Ժնևում գտնվող ՄԱԿ-ի շտաբի դիմաց, Ազգային պալատի մոտ, տեղի է ունեցել սիրիական կառավարության կողմնակիցների հանրահավաքը: Մոտ 150 մարդ է հավաքվել Ազգային հրապարակում, «Կոտրված աթոռ» հայտնի հուշարձանի մոտ: Աթոռի ոտքերին ցուցարարները փաթաթել են Սիրիայի դրոշը: Հանրահավաքի մասնակիցները, մեծամասամբ, եվրոպական երկրներում բնակվող սիրիացիներ են եղել` Գերմանիայի, Չեխիայի, Սլովակիայի բնակիչներ: Մարդիկ վանկարկել են Սիրիայի նախագահի անունը և ցուցապաստառների վրա ծածանել Բաշար ալ-Ասադի դիմանկարը: Ինչպես պարզ է դարձել, այդ մարդիկ այն սիրիացիներն են, ովքեր, արդեն երկար տարիներ Սիրիայում չեն ապրում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ