ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին կոչ է արել ազդել Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք արագացնեն քիմիական զենքի արտահանումը Լաթաքիայի նավահանգիստ:
«Քերրին կրկին հայտարարեց, որ այդ աշխատանքները շատ դանդաղ են ընթանում: Նա բարձրացրել է նաև հումանիտար վիճակի հարցը իրադարձությունների տարածքնեորւմ, հատկապես Հոմսում»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Բացի այդ, Քերրին և Լավրորվը քննարկել են Սիրիայի բանակցությունների հաջորդ փուլի հեռանկարները: «Քերրին առաջնային է համարել անցումային կառավարության քննարկումն ու այդ հարցի վերաբերյալ կողմերի փոխադարձ համաձայնությունը»,- նշել է պետդեպարտամենտը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ