Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ: Հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքը: Լամբերտո Զանյերն իր հերթին մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության կապակցությամբ:
Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանը, Բաքվում ԵԱՀԿ համակարգող գրասենյակի գործունեության կազմակերպմանն առնչվող հարցեր: