Ըստ եվրոպական անկախ «Օրեր» ամսագրի՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենի Անվտանգության 50-րդ խորհրդաժողովի շրջանակներում, պատասխանելով հարցերին, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «… Մենք աշխատում ենք Կիպրոսի խնդրի շուրջ։ Դուք այդ մասին չեք լսում։ Մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա, Կովկասում»,- ասել է Քերին, անդրադառնալով Միացյալ Նահանգների շահերի շուրջ հարցին։
Ամենամյա անվտանգության խորհրդաժողովը Մյունխենում աշխատանքները սկսել է հունվարի 31-ին։ Արդեն իսկ տեղի են ունեցել ավելի քան 200 երկկողմ հանդիպումներ, մոտ օրերս ծրագրվում են նմանատիպ մոտ 50 հանդիպումներ ևս։