Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Համաշխարհային մամուլի անդրադարձը Օլիմպիական խաղերի բացմանը

Համաշխարհային մամուլի անդրադարձը Օլիմպիական խաղերի բացմանը
08.02.2014 | 18:40

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Սոչիում 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը՝ շեշտը դնելով միջոցառման բացթողումների ու ամենաուշագրավ հանգամանքների լուսաբանման վրա։ DM-ն ընթերցողների ուշադրությունը հրավիրում է օլիմպիական 5 օղակներից մեկի չբացվելու վրա՝ մանրամասնելով, որ հեռուստադիտողների աչքից այդ տհաճ պահը կոծկելու համար «Ռոսիա 1» հեռուստաալիքը մեկ այլ կեղծ տեսանյութ է տեղադրել, որում բոլոր օղակները բացվում են։ Տպավորիչ շոուի ընթացքում հաջորդ ուշագրավ պահը, որը հետաքրքրել է բրիտանական պարբերականին, ջահակիրների ընտրությունն է, մասնավորապես, օլիմպիական չեմպիոն, մարմնամարզուհի Ալինա Կաբաևան և գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան։ Նրանցից առաջինին DM-ն ներկայացնում է որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սիրուհի, իսկ Ռոդնինային պարբերականն անվանում է ռասիստ՝ հիշեցնելով անցած տարվա այն դեպքը, երբ մարզուհին Twitter-ի իր էջում վիրավորական հղում էր արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ նրան ներկայացնելով քաղցած հայացքով բանանին նայելիս։ Փաստորեն, Ռոդնինան այս նկարով Միացյալ Նահանգների առաջին սևամորթ նախագահին համեմատել է կապիկի հետ՝ շարունակում է DM-ն։ Ընդհանուր առմամբ, Daily Mail-ի կարծիքով, Օլիմպիադայի բացման արարողությունն այնքան էլ հաջողված չէր, ուներ բազմաթիվ կազմակերպչական ու տեխնիկական թերություններ, ինչը թույլ չի տալիս այն համեմատել 2012-ին Լոնդոնում կայացած Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության հետ։

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ