«Շանթ և ազատություն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Հայրապետյանը «ֆեյսբուքյան» իր էջում արել է հետևյալ գրառումը.
«ՀԱՐԳԵԼԻ ԳՐՈՂՆԵՐ, ՆԿԱՐԻՉՆԵՐ, ՁԵՌԱԳՈՐԾԻ ՎԱՐՊԵՏՆԵՐ, ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԵՐ, ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ
«Շանթ և ազատություն» հիմնադրամը քաղբանտարկյալներին ու նրանց ընտանիքի անդամներին օգնելու համար առաջիկայում կազմակերպելու է գրքերի, նկարների, ձեռագործ տարբեր աշխատանքների, երաժշտական ձայնասկավառակների բարեգործական համերգ-վաճառք: Եկեք թեթևացնենք հոր բացակայությունը ծանր տանող երեխաների հոգսը:
Ձեր բարեգործական մասնակցությունը բերեք սույն միջոցառման նախապատրաստմանը և անցկացմանը»:
«Շանթ և ազատություն» հիմնադրամ