Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               

ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը մասնակցում է Եվրոպական ազատ դաշինքի վեհաժողովին

ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը մասնակցում է Եվրոպական ազատ դաշինքի վեհաժողովին
16.02.2014 | 01:10

Ըստ karabakh-open.info կայքի՝ փետրվարի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) 12-րդ վեհաժողովին: Արցախի խորհրդարանի նախագահը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաք է ժամանել նախօրեին՝ ԵԱԴ քաղաքական ղեկավարության հրավերով, հայտնում են ԱԺ մամլո ծառայությունից:

Լիագումար նիստի քննարկումների ժամանակ, որը նվիրված էր մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, ԼՂՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ուղին, ընդգծելով, որ 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն կազմակերպվել եւ ընթացել է գործող օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որը կարելի է առաջին հաջողված դեպքը համարել Եվրոպայի տարածքում:

Նախատեսվում են Ա. Ղուլյանի հանդիպումները Եվրոպայի ազատ դաշինքի նախագահության (բյուրոյի) անդամների հետ, ինչպես նաեւ ԵԱԴ կազմի մեջ մտնող մի շարք եվրոպական կուսակցությունների ղեկավարների հետ:

Եվրոպական ազատ դաշինքը Եվրոպական քաղաքական կազմակերպություն է, որը միավորում է քաղաքական ինքնիշխանության կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող տարբեր եվրոպական կուսակցությունների։ Դաշինքը ինքնորոշման իրավունքի ջատագովներից է եւ պաշտպանում է իրենց ապագան տնօրինելու ժողովուրդների իրավունքը: Ինքնորոշման իրավունքն առանցքային տեղ ունի ԵԱԴ-ի ծրագրում եւ գաղափարախոսության մեջ։

Եվրոպական ազատ դաշինքի կազմում են մոտ 40 ազգային, տարածաշրջանային եւ ինքնավար կուսակցություններ Եվրամիության ավելի քան 17 երկրներից, որոնք ներկայացնում են պետականություն չունեցող ժողովուրդներին, Եվրոպայի ավանդական փոքրամասնություններն ու տարածաշրջանները։ Այդ երկրների շարքում են Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան եւ այլն։ ԵԱԴ–ն ներկայացված է Եվրախորհրդարանում՝ 7 անդամով, որոնք Եվրախորդարանի թվով չորրորդ քաղաքական միավորի՝ Կանաչների խմբակցության մաս են կազմում:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ