ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Դեմագոգիան էլ ո՞նց է լինում

Դեմագոգիան էլ ո՞նց է լինում
18.02.2014 | 16:22

«Մեղավորը նաև բոլորս ենք` մեր անգործությամբ»: «Պայքարը շարունակվում է»: «Հաջորդ անգամ ազգովին հաղթանակ ենք տոնելու»: Ահա «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` այսօրվա ելույթի, թերևս, ամենակարճ, բայց և բովանդակալից կտորներից մի քանիսը: Այս մտքերի արանքում Հովհաննիսյանն իր սովորական շարքային ելույթն է ունեցել, երբ ասում է ամեն ինչ և, միաժամանակ, ոչինչ:

Անցյալ տարի այս օրը` փետրվարի 18-ին, Հովհաննիսյանը որպես թեկնածու մասնակցում էր նախագահական ընտրություններին: Արդյունքում մեծ թվով ձայներ ստացավ` 500 հազարից ավելի: Հովհաննիսյանն այդ ձայները լիովին փոշիացրեց` դրանով իսկ ինքն իրեն քաղաքականությունից դուրս դնելով: Հովհաննիսյանն անցած մեկ տարում փորձ չարեց մոբիլիզացնելու ընտրություններում իր ստացած ձայները, և այսօր հարց է, թե ընտրությունների պարագայում քանի հոգի «Ժառանգությանը» ձայն կտա: Ընդհանրապես փորձառու հոգեբաններն ասում են` սխալի մեջ նախ մեղքի քո բաժինը փնտրիր, հետո` ուրիշների: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր փոխանակ ասելու, որ մեկ տարվա իր մտորումների արդյունքում հասկացել է իր սխալները, մեղքը գցել է բոլորի վրա: Իսկ «բոլորը» ասվածը խիստ անորոշ է: Նաև ` պատասխանատվություն և պարտավորություններ չենթադրող: Դեմագոգիան էլ ո՞նց է լինում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ