Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Սերգեյ Լավրովը հանդիպել է ԵՄ 28 երկրների դեսպաններին

Սերգեյ Լավրովը հանդիպել է ԵՄ 28 երկրների դեսպաններին
27.02.2014 | 13:37

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրամիության 28 երկրների դեսպանների և ՌԴ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս ՈՒշացկասի հետ քննարկել է ՈՒկրաինայի իրավիճակը: Դեսպանների ուշադրությանն է ներկայացվել քաղաքական և տնտեսական ոլորտներում խնդրահարույց հարցերի սիստեմատիկ կարգավորման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կոչ է արել քննարկել ՈՒկրաինայի արևմուտքում ազգայնականության աճի հարցը:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ